15:55 17.01.2020
«ՀՆԱ-ի 1 շնչին ընկնող ցուցանիշը հանրային արտադրողականության ցուցանիշն է՝ ո՞ր հանրությունն է ավելի արտադրողական: Բայց դա տնտեսության զարգացման ցուցանիշ կարող է դիտվել միայն այն դեպքում, եթե այդ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի աճը տեղի է ունենում բնակչության թվի աճի պայմաններում:
Եթե նույն ՀՆԱ-ի դեպքում բնակչության թիվը նվազում է, ՀՆԱ-ն բաժանվում է ավելի քիչ թվով բնակչության վրա, նշանակում է՝ 1 շնչին բաժին է ընկնում ավելի մեծ ցուցանիշ: Դա վկայում է այն մասին, որ տնտեսությունն ավելի արտադրողական է դարձել, բայց չի խոսի այն մասին որ դուք ունեք տնտեսական նոր հնարավորություններ:
2018 թվականին 7200 մարդով նվազել է մեր բնակչությունը: 2019-ին՝ 7400-ով, մի տեղ էլ կարդացի՝ 12 000-ի մասին են խոսում: Բնակչության աճ մենք չունենք»,- նախկին վարչապետ, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսպես է մեկնաբանել կառավարության ներկայացրած ՀՆԱ-ի ցուցանիշը, որով, ըստ վարչապետի՝ մենք առաջ ենք անցել Վրաստանից:
12:55 15.05.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինՄայիսի 15-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է […] ...
12:44 15.05.2025
ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումըԵրևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...
12:32 15.05.2025
Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
12:19 15.05.2025
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ ...
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...