18:26 17.01.2020
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան:
ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության արտադրության ամբողջ զամբյուղի մեջ։
Նախագահ Սարգսյանը շրջել է կայանում, ծանոթացել գործունեությանը: Տեղեկացվել է, որ ատոմակայանի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը։ Համապատասխան պետական կառույցի ղեկավարների հետ Հայաստանի նախագահը զրուցել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Նշելով Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի առկայության փաստը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ունի ինչպես ատոմակայանը կառավարելու և կայուն պահելու, այնպես էլ դրա անվտանգությամբ զբաղվելու գիտական և ինժեներական երկարամյա փորձառություն։
Զրուցակիցները կարևորել են միջուկային էներգետիկայի ոլորտում երկու երկրների կայուն և երկարատև համագործակցությունը:
«Կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում բավականին կխորանա և նոր հնարավորություններ կբացի,– նշել է նախագահ Սարգսյանը։ – Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ սկսված գործընթացի արդյունքում «Մասդար» ընկերությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ»-ի հետ՝ Հայաստանում մոտ 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի կայան կառուցելու նպատակով։ Իմ այցելությունը ԱՄԷ-ի միջուկային էներգետիկայի կենտրոն ինքնանպատակ չէ։ Քանի որ Հայաստանի էներգետիկ զամբյուղի մեջ միջուկային էներգետիկան, այսինքն՝ ատոմակայանն այսօր կա և վաղն էլ շարունակելու է արդյունավետորեն աշխատել, հետևաբար, այդ ատոմակայանի հետ կապված ցանկացած խնդիր, ամենակարևորը՝ անվտանգության, կայունության և նաև կառավարման խնդիրը, հետաքրքրություն է ներկայացնում»։
Նախագահ Սարգսյանի խոսքերով՝ ընդհանրապես, ատոմակայանի կայունության, անվտանգության և միջուկային կարգավորումների հետ կապված խնդիրների լուծման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և ԱՄԷ-ն համատեղ հետաքրքրություններ ունեն։
«Կարծում եմ՝ մեր գիտնականները, մասնագետները, ինժեներները ասելիք ունեն և ունեն որոշակի գիտելիք իրենց գործընկերներին փոխանցելու, և հակառակը, քանի որ ԱՄԷ-ում կառուցվող՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող ատոմակայանը հետաքրքիր օբյեկտ է»– ասել է նախագահ Սարգսյանը։
Հայաստանի նախագահի և էմիրաթական կողմի ներկայացուցիչների հանդիպումը հաճախ է ընթացել մասնագիտական դաշտում։ Նախագահ Սարգսյանի զրուցակիցները բարձր են գնահատել նրա տեղեկացվածությունը և գիտելիքները միջուկային էներգետիկայի ոլորտում․ ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը ժամանակին եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։
Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հայկական ատոմակայանի համագործակցության ընդլայնումը համաշխարհային միջուկային կենտրոնների հետ:
«Հայաստանն ատոմակայան ունեցող և միջուկային էներգետիկայից հասկացող երկիր է և այդպիսին պետք է մնա երկար տարիներ, քանի որ մենք բոլորս ակնկալում ենք, որ գուցե հինգ, տաս, տասնհինգ, քսան տարի հետո պետք է սկսվի նոր տիպի ջերմամիջուկային կայանների դարը, որոնք շատ ավելի արդյունավետ և անվնաս են լինելու։ Կարծում եմ՝ Հայաստանը գիտության, ինժեներական գիտելիքի փորձառության իմաստով պետք է մնա աշխարհի կենտրոններից մեկը»,– շեշտել է նա:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և […] ...
14:22 22.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
14:10 22.08.2025
«Նոան» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոնին«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»: Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում երկու գոլ է խփել, հեթ-տրիկ է գրանցել մարոկկացի Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփել է խորվաթ Մարին Յակոլիշը: Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դիմակայության պատասխան խաղում կընդունի «Օլիմպիային»: Հաղթողը կնվաճի […] ...
13:58 22.08.2025
Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՕգոստոսի 17-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ […] ...
13:45 22.08.2025
ՄԱԿ-ը հայտարարել է Գազայի հատվածում աղետալի սովի մասինՄԱԿ-ի գործակալությունների և մարդասիրական կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում առաջին անգամ հայտարարվել է աղետալի սովի վիճակ։ «Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ գտնվում է սովի մեջ, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և կանխարգելելի մահերով», – ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ինտեգրված Սննդային Անվտանգության Փուլային Դասակարգումը (ԻՓԴ) […] ...
13:35 22.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է շոտլանդական ակումբին․ ԿԼՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է շոտլանդական «Հիբերնիանին»: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, 70-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ երկու րոպե անց փոխարինվել է: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Վարշավայում: ...