18:00 19.01.2020
Ձյան տեղումներին ամենաշատը սպասում էին գյուղացիական տնտեսությունները: Հայաստանի հյուսիսի Շիրակի մարզի բոլոր տարածաշրջաններում տեղումների բացակայության պատճառով աշնանացան ցորենի վեգետացիան վտանգված է: Ոչ միայն բարձր լեռնային, այլև լեռնային շրջաններում աշնանացանը կատարվել է ուշացումով, իսկ չորային եղանակն էլ իր հերթին վնասակար ազդեցություն է ունեցել բույսերի արմատակալման վրա:
Ձմռան կեսին ձյան շերտի խիստ պակասը կարող է հանգեցնել բերքի կորստի. այսպիսի կանխատեսումներ ունեն գյուղացիական տնտեսությունները: Մարզում աշնանացանի ցանքատարածքներն այս տարի կազմում են 14 հազար հեկտար:
Ձմռան կեսն է, բայց Հայաստանի հյուսիսային շրջաններում գրեթե ձնածածկույթ չկա: Աշոցքի ու Ամասիայի միայն բարձր լեռնային հատվածներում է ձյան շերտը հասնում է մի քանի սմ-ի, որը խիստ պակաս է համարվում: Հունվար ամսին, այն էլ Շիրակի մարզում հազվադեպ երևույթ է տեսնել խոնավության պակասից ճաքճքված հողաշերտ: Անսովոր եղանակային պայմաններն ու ձնածածկույթի բացակայությունը վտանգ են ներկայացնում աշնանացան ցորենի համար, գյուղացիներն էլ ահազանգում են, որ սերմացուի մեծ մասը չի հասցրել կանաչել:
«Ձյուն չեկավ, մի հատիկ ցորեն չի ծլել, հմի չիդեմ վերացանք պիտի անենք, ինչ պիտի անենք, հլը էս մե ամիսն էլ անցնի տեսնինք ինչ կեղնի»-ասում է Ազատան գյուղի բնակիչ Ռոզա Մարտիրոսյանը:
Հեկտարներով ցանքատարածքները սևահող են մնացել, տեղ-տեղ կարելի է տեսնել ծլած հասկերի ցողուններ, և եթե անգամ այս երկու օրերին տեղումներ էլ լինեն, նվազ աճած բույսը ցածր ջերմաստիճանի պայմաններում բնականոն վեգետացիա չի ունենա:
«Եթե աշնանացանը լավ թփակալված է, մինչև 25 աստիճանի դիմանում է, եթե թփակալված չէ, 20 աստիճանի դեպքում արդեն կցրտահարվի. վտանգավոր է»- պարզաբանում է ազատանցի Ասպետ Ղազարյանը:
Ձյան ծածկույթի բացակայությունից բացի աշնանացան սերմացուին արդեն վնաս հասցրել էին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների չորային եղանակները: Գյուղացիները ստիպված աշնանացանի դաշտերը ոռոգել են նույնիսկ այն ժամանակ, երբ ոռոգման սեզոնն արդեն ավարտված էր:
«Համատարած ոռոգվել է. և ստիպված նույնիսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին են ոռոգում իրականացրել, որպիսի ցանված ցորենը մի կերպ կարողանա արմատակալել»-նշում է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
Ցորենը ծլողունակություն ապահովել է միայն այն դաշտերում, որտեղ ցանքաշրջանառությունն են պահպանել, այսինքն կարտոֆիլի ցանքերը աշնանը փոխարինել են ցորենով: Հացահատիկի վեգետացիային նպաստել են կարտոֆիլի ամենաքիչը հինգ անգամ ոռոգված հողի մեջ պահպանված խոնավությունը և պարարտացումը:
«Ընդհանուր պատկերը նույնն է, ոնց որ Փանիկում է, նույն ձևի Երազգավորսում է, նույն ձևի Մարմաշենում է: Դիտարկումը ընենց չի, որ մի համայնքում լավ է, մի համայնքում՝ վատ. համեմատական կարգով լավ պատկեր ունի միայն ջրովի աշնանացանը»- ընդհանուր մարզի պատկերն է ներկայացրել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հացահատիկից բացի ձյան շերտի խիստ պակասն ու դեկտեմբեր-հունվար ամիսներին մարզի համար անսովոր բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսների նախնական դիտարկումներով արդեն վնաս են հասցրել նաև մրգատու ծառերին: Հովտային շրջաններում մասնագետները արձանագրել են, որ որոշ ծառատեսակներ ձմռան կեսին սկսել են բողբոջել:
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները ամեն դեպքում հուսադրող են, ձյան տեղումներ սպասվում են նաև այս երկու օրերին: Որքանո՞վ այն կօգնի բույսերի նորմալ ձմեռացմանը. գյուղատնտեսներն ասում են՝ կախված է ձյան շերտից ու ջերմաստիճանային պայմաններից, բայց չեն կարծում, որ աշնանացանի ու մրգատու այգիները բերքի կորուստ կունենան, իսկ գյուղացիական տնտեսությունները այլ պատկեր են կանխատեսում, որ գարնանը վերացանքի անհրաժեշտություն կլինի:
17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...
17:00 11.08.2025
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...