13:10 22.01.2020
Ոստիկանությունը դեռ 2019 թվականի ամփոփ տվյալներ չի ներկայացրել, թե քանի հանցագործություն է եղել, ինչ բնույթի և քանիսն է բացահայտվել։ Բայց, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզային վարչությունը մարզում օպերատիվ իրավիճակը հանգիստ է գնահատում։ Վերջին շրջանում համեմատաբար ավելացել են միայն բնակարանային գողությունները։ Տարբեր թաղամասերում են դեպքեր արձանագրվել, իսկ գործող անձինք, ըստ ոստիկանության, միայնակ, երբեմն էլ խմբերով են գործել։ Ոստիկանությունը հորդորում է զգոն ու զգույշ լինել, հատկապես նրանց, որոնք պատրաստվում են երկար ժամանակով բացակայել տնից։
Բնակարանային գողերի թիրախում են հայտնվել Գյումրիի տարբեր թաղամասեր։ Բազմաթիվ ահազանգեր է ստացել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը։ Բայց բնակարանային գողությունների վիճակագրությունը, ըստ ոստիկանների, ոչ թե խուճապի, այլ զգոնության առիթ պետք է լինի։ Հանցագործների ուշադրության կենտրոնում են հայտնվում այն բնակարանները, որտեղ տանտերերը որոշ ժամանակով բացակայում են։ Առաջին հարկի բնակարանները առավել ռիսկային են համարվում, բայց և բարձր հարկերում գտնվողներն էլ ապահովագրված չեն։ Ըստ ոստիկանության մայորի` դեպքեր են եղել, երբ գողերը բնակարան մտել են տանիքից, իսկ գողոն հանդիսացել է այն ամենը, ինչ գտել են բնակարանում։
«Տանում են այն, ինչ ձեռքի տակ կա: Հաճախ եղել են դեպքեր, որ նույնիսկ ոսկեղենի տակ բիժուտերիաներ են տարել: Ունենք դեպքեր, որ կտուրից են նույնիսկ մուտք գործել: Օգտվում են այն հանգամանքից, որ տանտերերը բացակայում են ՀՀ-ից, անգամ եթե մի քանի ժամով են բացակայում, դրանից էլ են օգտվում, ուստի ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը կոչ է անում բնակարաններն առանց հսկողության չթողնել, կասկածելի անձանց նկատելու դեպքում ահազանգել ոստիկանություն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության կադրերի խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսեսյանը:
Բնակարանից բացակայելու դեպքում անվտանգության հնարավոր միջոցներն ապահովել, իսկ հասարակական տրանսպորտում ու մարդաշատ վայրերում գրպաններին ու պայուսակներին ուշադիր լինել։ Սա ոստիկանների հորդորն է։ Գրպանահատության դեպքեր ևս Գյումրիում արձանագրվել են։
Հասարակական կարգն ապահովելու խնդիր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը ունեցել է անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գյումրիի ավտոմաքսատանն են շուրջօրյա հերթապահություն իրականացրել։ Ոստիկանների կարիքն այստեղ ամենաշատն է զգացվել։ Մեքենաների հերթը կիլոմետրեր էր ձգվում, քաղաքում խցանումներ էին:
«Հերթ վաճառելու ահազանգեր եղել են: Քաղաքացիներին մոտեցել ենք, հարցրել ենք, նմանատիպ տեղեկությունները չեն հաստատվել: Ավելի շատ մտածել են, որ կարող է հերթ են վաճառում, այդ իսկ պատճառով ահազանգել են»,- ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Սարգիս Ուռուշանյանը:
Շատ են դիմում ոստիկանություն տնտեսական բնույթի հանցագործության մասին հայտարարություններով։ Խոսքը մասնավորապես պետական կառույցներում պաշտոնեական դիրքի չարաշահումներին ու վատնումներին է վերաբերում։ Ընդհանուր առմամբ օպերատիվ վիճակը մարզում ոստիկանները հանգիստ են համարում։ Օպերատիվ հանգստությունը, ըստ մարզային վարչության պետի, պայմանավորված է նաև այսպես կոչված, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դեմ պայքարով, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում։
«Համարյա բոլոր մարզերում նույնն է հանցագործությունների դինամիկան, բայց կարող եմ ասել, որ անցած տարվա ընթացքում մենք ամբողջությամբ վերահսկել ենք մարզի օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ, հնչեղություն ունեցող հանցագործություններ՝ զուգորդված կրակոցներով, մեր մարզում տեղի չեն ունեցել: Քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ մենք և օպերատիվ և բացատրական բնույթի աշխատանքներ, եթե ոչ ամենօրյա, շատ հաճախակի տանում ենք: Հանգիստ վիճակը քաղաքի հետևանք է մեր կատարած աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վաչիկ Ղարիբյանը:
Անցած տարի քանի հանցագործություն է եղել ու քանիսը բացահայտվել։ Թվային տվյալները ոստիկանությունում առաջիկա օրերին կամփոփեն։ Բացահայտումների և գողության դեպքերի կանխմանն էր ուղղված նաև Գյումրիում տեսախցիկների տեղադրումը և բազմաբնակարանների մուտքերի կոդավորումը:
Սա կատարվել է համատիրությունների հետ համատեղ և առայժմ հասանելի է ոչ բոլոր շենքերում ու թաղամասերում:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...