23:00 29.01.2020
Զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով նախագահի բարձրագույն պարգևին արժանացած ամենաերիտասարդ սպան գյումրեցի Դավիթ Թադևոսյանն է։ 13 տարի առաջ էր, որ ՀՀ զինված ուժերի հատուկ ջոկատային գնդում ծառայության անցավ։ Այս տարիների ընթացքում հանուն հայրենիքի կատարած առաջադրանքների գնահատականը պարգևներն են, առայժմ վերջինը՝ Մարտական ծառայություն մեդալը: Մշտապես դիրքերում ու սահմանին դժվար մարտավարական առաջադրանքներ կատարող սպայի համար շքանշանը համարում է բոլոր մարտական ընկերների, իր զինվորների ու վերադաս սպայական կազմի ձեռքբերումը։
Դավիթի համար Մարտական ծառայություն մեդալը չորրորդն է, որը մյուս շքանշանների կողքին հպարտությամբ զինվորական համազգեստին կամրացնի։ Երիտասարդ սպայի համար շքանշաններից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, դրանք զինվորական կյանքի անցած ուղին են բնութագրում։
Այս մեկը Դավիթը ստացել է հայ-ադրբեջանական սահմանին ստրատեգիական նշանակության տարածքների գրավման գործողություններին մասնակցելու համար։ Առաջադրանքը բարդ է եղել, բայց իր զինվորների ու վերադաս հրամանատարական կազմի հետ կարողացել են գրավել ու Հայկական զինուժի ենթակայության տակ վերցնել 140 հեկտար տարածք։
«Այնտեղ մարտավարական նշանակության դիրքեր կային` բլուրներ, որոնք կարևոր էին մեզ համար, էնտեղ կար նաև գազի հետ կապված խնդիր, որ անընդհատ ճնշում էին սպասարկումը, թույլ չէին տալիս, էդ խնդիրներից ազատվեցինք, այդ տարածքներն արդեն անցել են մեր ենթակայության տակ»,- ստրատեգիական նշանակության տարածքների կարևորության մասին է նշում Դավիթ Թադևոսյանը։
Զինվորական կյանքն իր անաբաժանելի մասն է դարձել։ Դավիթի համար այն զուտ ծառայություն չէ` ապրելակերպ է, հայրենիքին ծառայելն ու զինվորականի ուսադիրներ կրելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որը սկսվում է սահմանից ու ավարտվում սահմանով, որտեղ զինվորն է կանգնած, ուր ոչ միայն սահմանի, այլև զինվորի պաշտպանությունն է վստահված սպային:
Զինվորականի 13 տարիների փորձով է համոզվել, որ մարտական ընկերն անփոխարինելի է, նրանից է կախված մարտական գործողությունների հաջողությունը։ Ընկերներից բացի, Դավիթի համար նվիրական ու հայրենիքի չափ սիրելի մեկ արժեք էլ կա` ընտանիքը։
Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր ու սպա մտածում է նախ իր ընտանիքի խաղաղության մասին։ Կապիտան Թադևոսյանն անհանգստանում է նաև իր նորաստեղծ ընտանիքի համար:
«Ընտանիք կազմելուց հետո ամեն ինչ արժևորվել է, արդեն հասկանում ես, որ քո կյանքը մենակ քեզ չի պատկանում: Երբ ամուսնացած չէի, ինչ-որ քայլերի ավելի ռիսկով էի գնում, իսկ հիմա ավելի երկար եմ մտածում մի բան անելուց առաջ, ավելի պարտավորեցնող է, ավելի զգոնություն է տալիս քո գործին, որ հանկարծ ինչ-որ մի տեղ չսայթաքես»,- ասում է Դավիթը:
Մշտապես դիրքային ծառայությունում գտնվող կապիտանը վստահեցնում է, որ Հայկական բանակի մարտունակությունն ավելի է ամրապնդվում: Իսկ դրա գրավականը, սպառազինության հետ մեկտեղ, զինվորի պատրաստվածությունն է:
«Հնարավոր է, որ Ադրբեջանը լավ զինված լինի, բայց ապրիլյանի ապացույցը այն էր, որ էդ լավ զինված լինելը էդքան էլ կարևոր չի, ամենակարևորը հենց մարտական ոգին է, դուխը, որ հայ զինվորն ունի, հայ գենն ունի, էդ հենց դարերով պատերազմած գենային հիշողությունն է, իմ կարծիքով, որ պահել է իր մեջ»,- նշում է կապիտան Թադևոսյանը:
Կապիտան Թադևոսյանը պատիվ ունի՝ ևս 7 տարի ծառայելու է Հայկական զինված ուժերում: Մարտական ուղի անցած զինվորականը շատ զինվորների հետ շարունակելու է սահմաններ պահել, կազմավորված բանակի հետախուզական ստորաբաժանումը փորձառու զինվորներով համալրել:
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...