27-ամյա աղջիկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.41 oC

27-ամյա աղջիկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն է կատարել

13:30 30.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարություն իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին, հափշտակությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, որոնցից 12-ը ֆիզիկական անձինք են, իսկ մեկն իրավաբանական անձ է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ աղջիկը hամացանցի «Facebook» սոցիալական կայքում այլ անձի տվյալներով գրանցված իր անհատական էջի միջոցով նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նրա մոր անվամբ վարկ ձևակերպելու պատրվակով, վստահությունը չարաշահելու եղանակով ստացել է վերջինիս մոր նույնականացման քարտի լուսանկարները, որից հետո՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով մուտք է գործել հայաստանյան բանկերից մեկի ծրագրային ապահովման հավելված և առցանց եղանակով, իր տրամադրության տակ գտնվող ուրիշի նույնականացման քարտի տվյալներն օգտագործելով, օգտատիրոջ մոր անվամբ կնքել է 1 000 000 ՀՀ դրամ գումարի վարկ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր, իսկ մի քանի օր անց ստացել այլ անձի տվյալներով գրանցված բանկային քարտը և կանխիկացման եղանակով հափշտակել դրանում առկա գումարն ամբողջությամբ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 27-ամյա աղջիկը, 2019 թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, համացանցում ստեղծել է կեղծ էջ, որտեղ տեղադրել է գրավիչ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություն՝ «Գումարի տրամադրում» անվամբ, որի շնորհիվ նրան են դիմել հայտարարությանը ծանոթացած տարբեր քաղաքացիներ:

Այնուհետև էջին հաղորդագրություն ուղարկած անձանցից հետաքրքրվել է նրանց վարկունակության մասին և թիրախավորելով դրական վարկային պատմություն ունեցող անձանց՝ առցանց եղանակով վարկեր տրամադրելու պատրվակով, չարաշահելով իրեն դիմած քաղաքացիների վստահությունը, վերջիններից խաբեությամբ ստացել է նրանց անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները՝ բանկերից մեկի բջջային հավելվածի միջոցով վարկ ստանալու նպատակով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա աղջիկը նշված հավելվածի միջոցով առցանց եղանակով թվով 11 քաղաքացիների անվամբ բանկի հետ կնքել է վարկային պայմանագրեր, որոնց օգտագործմամբ ձևակերպվել են ընդհանուր 8 000 000 ՀՀ դրամ գումարի վարկեր: Քննության տվյալներով՝ նշված վարկերի մի մասը աղջկա կողմից փոխանցվել է այլ անձի տվյալներով բացված, սակայն իր կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին, իսկ մի մասն էլ՝ վերջինիս մոր տվյալներով նույն բանկում բացված, իր կողմից տնօրինվող հաշվեհամարի բանկային քարտին՝ հափշտակելով նշված երկու բանկային քարտերի հաշվեհամարներին փոխանցված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․291․926,6 ՀՀ դրամ գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

08:30 17.05.2025

«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը

«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

BACK_TO_TOP