ՃՈ հաշվառման, գրանցման ու քննական կենտրոններում հերթեր են․ տրամադրվում են պլաստիկե վկայագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

ՃՈ հաշվառման, գրանցման ու քննական կենտրոններում հերթեր են․ տրամադրվում են պլաստիկե վկայագրեր

20:00 31.01.2020

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոններում սկսվել է վարորդական իրավունքի վկայականների ու տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը պլաստիկ քարտերով փոխարինման գործընթացը:
Ժամանակավոր փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվել էին դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ ավտոմեքենաների ներկրման մեծ ծավալների պատճառով պլաստիկե քարտերի ու պաշտպանիչ թաղանթների դեֆիցիտ առաջացավ։ Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման ու քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ակտիվ հոսք է:

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման ու քննական հյուսիսային կենտրոնի առաջին պատուհանի մոտ սպասողները երկու ամիս առաջ ավտոմեքենաների առուվաճառք կատարած կամ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննություն հանձնած քաղաքացիներն են: Ժամանակավոր փաստաթղթերն են բերել հանձնելու, դրանք արդեն երրորդ օրն է՝ պլաստիկ վկայականներով են փոխարինվում։

«Գործարքը կատարել էի 45 օր առաջ, ժամանակավոր փաստաթղթի ժամկետը մեկ անգամ 15 օրով երկարացրել եմ, հիմա էլ եկել եմ պլաստիկ քարտը ստանալու»,- նշում էր հերթում կանգնած քաղաքացիներից մեկը։

Հաշվառման կենտրոններում ինչ ընթացակարգ է գործում այն անձանց համար, որոնք երկու ամիս առաջ գործարք են կատարել, ժամանակավոր փաստաթուղթ ստացել, իսկ այժմ բացակայում են երկրից կամ ներկայանալ ի վիճակի չեն։
Եթե հարցն առնչվում է բացականերին, նրանց կարող են փոխարինել լիազորված անձինք` ներկայացնելով ձեռագիր կամ նոտարական վավերացմամբ լիազորագրեր:
Խնդիրն այլ  է այն քաղաքացիների դեպքում, որոնք առուվաճառքի գործարքը կատարել են Գյումրիում, բայց բնակվում են հանրապետության տարբեր մարզերում:
«Որտեղ կատարել է գործարքը, պարտավոր է ներկայանալ տվյալ հաշվառման բաժանմունք և ստանա իր փաստաթուղթը, եթե չի կարող ներկայանալ, նրա փոխարեն կարող է գալ ներկայացուցիչը՝ լիազոր անձը»,- նշում է ՃՈ գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Գառնիկ Լևոնյանը։
Պլաստիկե վկայագրերով փոխարինման գործընթացում այլ պարտադիր պայմաններ էլ կան։ Քաղաքացին հաշվառման կենտրոն ներկայանալու է փոխարինման ենթակա ժամանակավոր փաստաթղթով։ Այս երեք օրերի ընթացքում եղել են արդեն դեպքեր, որ քաղաքացիները եկել են ու հայտնել, որ ժամանակավոր փաստաթուղթը կորցրել են։
«Եթե ժամանակավոր փաստաթուղթը կորցնում է, դիմելու դեպքում դիմում է լրացնում, որ անհայտ պայմաններում կորցրել է փաստաթուղթը, մենք ընդունում ենք դա հիմք և տալիս ենք  տրանսպորտի հաշվառման պլաստիկե վկայագիրը, վարորդական վկայականը կորցնելու դեպքում 15 օր ժամկետով տրվում է փաստաթուղթ, այդ ընթացքում, եթե պարզվում է, որ  քաղաքացին խախտումներով չի անցել, նոր տրվում է պլաստիկե քարտը»,- պարզաբանում է Գառնիկ Լևոնյանը։
Գործարքներ կատարելու համար քաղաքացիներից ու լիազորված անձանցից պահանջվող փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելու, առանց հերթեր կուտակելու սպասարկումը կազմակերպելու, ինչպես նաև ժամանակի խնայողության համար հաշվառման կենտրոնում այս տարվանից ներդրվել է իրավախորհրդատուի ծառայությունը։
Բալային համակարգի ներդրումն էլ մեկ այլ փոփոխություն է բերել ավտոմեքենաների գրանցման գործընթացում: Այսուհետև վարորդական իրավունքի վկայական չունեցող քաղաքացիներն իրենց անունով մեքենա գրանցելու հնարավորություն չեն ունենա:
«Սեփականատերը եթե ցանկանում է հաշվառել իր տրանսպորտային միջոցը, բայց չունի վարորդական իրավունքի վկայական, ապա պարտավոր է ուրիշ շահագործող ներկայացնել, ով  կունենա տվյալ տրանսպորտային միջոցը վարելու կարգ ու վարորդական իրավունքի վկայական»,- նշում է գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Գառնիկ Լևոնյանը։
Բալային համակարգի ուժի մեջ մտնելուց մինչ օրս վարորդական իրավունքի վկայականից զրկված քաղաքացիներ քննական և հաշվառման  հյուսիսային կենտրոն դեռ  չեն դիմել։ Աշխատանքային հիմնական ծանրաբեռնվածությունը պլաստիկե վկայականների փոխարինմամբ է պայմանավորված, օրական մինչև 250 քաղաքացու են սպասարկում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP