«Մեկ զանգ» կոչվող խարդախություն. ինչպե՞ս պաշտպանվել դրանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

«Մեկ զանգ» կոչվող խարդախություն. ինչպե՞ս պաշտպանվել դրանից

13:20 01.02.2020

cybergates.org կայքը խորհուրդներ է առանձնացրել, թե ինչպես պաշտպանվել «Մեկ զանգ» կոչվող խարդախությունից:

Խորհուրդ է տրվում զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին պատասխանելուց՝ բջջային խարդախությունից պաշտպանվելու համար:

Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:

Բջջային խարդախության տարբեր փորձեր Հայաստանում պարբերաբար են նկատվում: Հատկապես վերջին օրերի ընթացքում, երբ Բոսնիա և Հերցոգովինայից բազմաթիվ տարօրինակ զանգեր են կատարվել Հայաստանում բջջային կապի բազմաթիվ բաժանորդների՝ ակնկալելով գումար գանձել հետադարձ զանգ կատարած միամիտ բաժանորդների հաշվեկշիռներից:

Բարեբախտաբար, շատ բաժանորդներ չեն հասցրել պատասխանել «անծանոթ» զանգերին և զանգվածային իրազեկման արդյունքում հնարավոր է դարձել խուսափել խոշոր դրամական կորուստներից:

Տարօրինակ զանգերի վերաբերյալ Հայաստանի բջջային կապի օպերատորները նույնպես զգուշացնում են չպատասխանել և առավել ևս հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:

Որպես կանոն, նման խարդախությունները իրագործվում են հետևյալ մեթոդներով.

  • Բջջային ցանցի բաժանորդների հեռախոսները վարակել որևէ վնասակար ծրագրի միջոցով, ինչն էլ բաժանորդի անունից կկատարի ելքային զանգեր՝ վնասակար ծրագրում նշված միջազգային հեռախոսահամարներին:
  • Հաջորդաբար կամ միաժամանակ զանգ ուղղել բոլոր բջջային օպերատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ հաշվի առնելով հեռախոսահամարների հաջորդական լինելու սկզբունքը:
  • Հաջորդաբար կամ միաժամանակ կարճ հաղորդագրություն ուղարկել բոլոր բջջային օպորատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ նշելով, թե առկա է բաց թողնված զանգ նշված հեռախոսահամարից:

Ընդհանուր խորհուրդներ բջջային կապի բաժանորդներին

  • Պաշտպանե´ք ձեզ խաբեությունից, զգո´ն եղեք, իմացե´ք ավելին գոյություն ունեցող խարդախության սխեմաների մասին: Ուշադրություն դարձրե´ք բջջային կապի օպերատորների, իրավապահ մարմինների, զանգվածային լրատվամիջոցների կողմից խարդախության սխեմաների մասին նախազգուշացումներին, որոնք կիրառում են խարդախները` օգտագործելով բջջային կապի ծառայությունները:
  • Համոզվե´ք, որ հեռախոսի միջոցով ստացված տեղեկատվությունն անհայտ անձանցից (ովքեր ներկայացել են որպես իրավապահ մարմինների, ռադիոյի, բջջային կապի օպերատորի աշխատակից, պետական պաշտոնյա, բարեկամ, ծանոթ կամ այլ անձ) ճիշտ է:
  • Մի´ շտապեք գործել անծանոթ մարդկանց հրահանգներով, որոնք ստացվել են հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով, հատկապես եթե նրանց հրահանգները պահանջում են Ձեր կողմից որևէ եղանակով դրամական միջոցների փոխանցում: Ձեր շտապողական քայլերը կարող են հանգեցնել դրամական կորստի:
  • Մի շտապե´ք անծանոթ մարդուն տրամադրել Ձեր հեռախոսը «Միայն մեկ զանգ» կատարելու նպատակով: Հիշե´ք, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել այս կերպ իրականացվող հեռախոսների գողության դեպքերը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

15:58 26.07.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 171 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 77,1 կմ խորության վրա։ ...

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

15:50 26.07.2025

Երևանում 15-ամյա վարորդը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև

15:45 26.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա․ Հաջիև

Գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ «Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

15:30 26.07.2025

Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ

46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP