Կոռուպցիայի դեմ պայքարում միայն քաղաքական կամքը բավարար չէ. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Կոռուպցիայի դեմ պայքարում միայն քաղաքական կամքը բավարար չէ. քննարկում

13:49 01.02.2020

Հայաստանը դրսևորում է կոռուպցիայի դեմ պայքարում բացառիկ քաղաքական կամք: Այդ մասին նշվեց «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ:

Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը և այլք:

Արդյունավետ պայքարի համար մասնակիցները միայն քաղաքական կամքը բավարար չեն համարում: Ընդգծվեց պետական կառույցների կայացումը: Այդ համատեքստում կարևորվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կոմիտեի մասով նախարարության տեսլականն է ապահովել բարձր աշխատավարձ առնվազն առաջին փուլում, հետո փուլ առ փուլ գնալ համահարթեցման ճանապարհով:

Նախարարի խոսքերով՝ ավելի լավ լուծում կլինի նաև ինչ-որ փուլում դետեկտիվների ինստիտուտի ներդրումը:

Կոմիտեի ստեղծման աշխատանքները, ինչպես ընդգծվեց քննարկման ժամանակ, պետք է կատարվեն «ոսկերչական մանրակրկտությամբ»՝  հանրության շրջանում վստահության ձևավորման անհրաժեշտությունից ելնելով:

Կարևորվեց յուրաքանչյուր քաղաքացու դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում` նրանք պետք է կարողանան բացառել կոռուպցիոն հնարավոր ցանկացած համագործակցություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

22:11 14.05.2025

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

Լիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

BACK_TO_TOP