«Վրաստանի հայ համայնքը կապված է իր հայրենիքին, մշակույթին, պատմությանը»․ Զարեհ Սինանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

«Վրաստանի հայ համայնքը կապված է իր հայրենիքին, մշակույթին, պատմությանը»․ Զարեհ Սինանյան

20:23 01.02.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վրաստան աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հանդիպում ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը  հյուրերին պատմեց թեմի գործունեության, պատմամշակութային կոթողների  պահպանության, վիրահայությանը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբելու մասին, կարևորեց ազգային մշակույթի զարգացմանը, մայրենիի տարածմանը ուղղված թեմի ծավալած աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարը և հյուրերը շրջայց կատարեցին 13-րդ դարի պատմական կոթող  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, իրենց հիացմունքն արտահայտեցին Հովնաթանյանների տաղանդավոր ձեռքով կատարված անկրկնելի  որմնանկարների վերաբերյալ: Զարեհ Սինանյանն առանձնակի կարևորեց հայ եկեղեցու դերը Վրաստանի հայ համայնքում:

Այնուհետ  հանձնակատարը այցելեց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը հյուրերին ներկայացրեց  կենտրոնի առօրյան, որը դարձել է  մայր հայրենիքից և այլ երկրներից ժամանած հյուրերի այցելության գլխավոր վայրերից մեկը, նաև խոսեց գործունեության նպատակների և ուղղությունների մասին: Զարեհ Սինանյանին ներկայացվեցին Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները,  հրատարակված գրքերը, Ամենայն հայոց բանաստեղծի՝ կտոր-կտոր հավաքված և սուրբ մասունք  դարձած իրերը և նվերները:

Գլխավոր հանձնակատարը  գրություն կատարեց կենտրոնի տպավորությունների գրքում, որում մասնավորապես ասված էր.

«Հուզված եմ՝ մեր մեծն Թումանյանի տանը գտնվելով, զգալով նրա շունչը: Անչափ շնորհակալ եմ այն բոլոր նվիրյալներին, որոնք այս տուն-թանգարանն իրականություն են դարձրել և այսօր այն պահում են որպես մասունք»:

Զարեհ Սինանյանի մյուս այցելությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ էր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ուղեկցությամբ շրջայց եղավ նոր կառուցվող շենքում, որի արտաքին աշխատանքներն ավարտված են։ Շենքի շահագործումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին։

Գլխավոր հանձնակատարը նշեց՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է իր պատմությանը, մշակույթին, արվեստին, և այս այցն էլ նպատակ ունի վերհանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող է հանձնակատարի գրասենյակն աջակցել դրանց լուծման հարցում։

Զարեհ Սինանյանը եղավ նաև Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում, հարգանքի տուրք մատուցեց։ 

Հաջորդ այցը դեպի Գարի Դավթյանի «Տիկնիկների տուն» էր։ Հանձնակատարին ընդունեցին Գարի Դավթյանի այրին` Ժաննա Դավթյանը, և համայնքի այլ ներկայացուցիչներ: Կենտրոնում տեղի ունեցավ տիկնիկային, երաժշտական փոքրիկ ներկայացում:

Հանձնակատարը եղավ նաև Ներսիսյան դպրոցում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

BACK_TO_TOP