19:00 03.02.2020
Դերասան Բրեդ Փիթը ստացել է BAFTA կինոմրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվակարգում Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար:
Նա չի կարողացել գալ Լոնդոն` մրցանակը ստանալու համար և իր խոսքը փոխանցել է իր գործընկերուհի Մարգո Ռոբբիի միջոցով: Դերասանը կատակել է Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ:
«Հեյ, Մեծ Բրիտանիա, դու այժմ մենակ ես, բարի գալուստ ակումբ»,- նրա ելույթից մեջբերում է կատարել RadioTimes-ը:
«Նա մրցանակը կկոչի Հարրի, քանի որ շատ ուրախ է, որ կգնա նրա մոտ` ԱՄՆ»,- ավելացրել է Ռոբբին:
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ներկա էին արարողությանը և լսել են Brexit-ի և արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի` Մեծ Բրիտանիայից հեռանալու մասին կատակները:
Բրիտանական BAFTA-ն մրցանակակիրների անունները հայտնել է 2020 թվականի փետրվարի 2-ին:
19:02 21.08.2025
Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...
18:51 21.08.2025
Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...
18:38 21.08.2025
Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: ...
18:26 21.08.2025
Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...
18:18 21.08.2025
Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ ՕհանյանՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...