«Օսկար-2020». բուքմեյքերները թարմացրել են կանխատեսումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

«Օսկար-2020». բուքմեյքերները թարմացրել են կանխատեսումները

18:31 04.02.2020

Բուքմեյքերական ընկերությունները թարմացրել են իրենց՝ «Օսկար-2020» կինոմրցանակի կանխատեսումները: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը: Հիմնական անվանակարգերի կանխատեսումների մեջ գործնականում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջատար է համարվում Ռենե Զելվեգերինը: Ըստ վերջին կանխատեսումների՝ դերասանուհու դերակատարությունը Ռուպերտ Գուլդ Ջուդիի ֆիլմում նրան արձանիկ է երաշխավորում: Այս մասին հայտնում է «Բուքմեյքերների Ռեյտինգ» պարբերականը` վկայակոչելով Parimatch ընկերության տվյալները:

Դերասանուհու հաղթելու հնարավորությունը գնահատվում է 1,20 գործակցով, իսկ նրա հաղթանակի հավանականությունը 80% է:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» նվաճելու հնարավորությունները Խոակին Ֆենիքսինն է՝ 84%, 1,15 գործակցով:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, ըստ բուքմեյքերների, առաջատարը նույնպես մնում է անփոփոխ` բրիտանացի Սեմ Մենդեսն է ՝ «1917» պատմական ռազմական դրամայով: Հաղթանակի գործակիցը 1.70 է, իսկ հաղթելու հավանականությունը գնահատվում է 56 տոկոս:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Մեկ  անգամ Հոլիվուդում» ժապավենը գլխավորում է հավակնորդների ցուցակը՝ 2.20 գործակցով, իսկ հաղթելու հավանականությունը 43% է:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

19:02 21.08.2025

Քաղաքացին Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հարթաշեն գյուղի ցուցանակի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ և երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են «Կալաշնիկովի» 4 ինձնաձիգ, հրացան, նռնականետի հրթիռ, սվին-դանակ, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, […] ...

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

18:51 21.08.2025

Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1-3-րդ տեղերն է բաժանում Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է: Արոնյանը 3 հնարավորից ունի 2 միավոր՝ մեկ հաղթանակ և երկու ոչ-ոքի: Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆաբիանո Կարուանան և Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նշենք, որ մրցաշարի մասնակիցներից է ԱՄՆ-ըներկայացնող ևս մեկ հայ […] ...

Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

18:38 21.08.2025

Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: ...

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

18:26 21.08.2025

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP