Բրեդ Փիթը «Օսկարի» արարողության ժամանակ կատակել է իմփիչմենթի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+34.09 oC

Բրեդ Փիթը «Օսկարի» արարողության ժամանակ կատակել է իմփիչմենթի վերաբերյալ

19:45 10.02.2020

«Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չկայացած իմփիչմենթի թեմային:

Ձեռքում պահելով «Օսկար»-ը, որը Բրեդ Փիթը ստացել էր որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան» «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում ունեցած դերի համար՝ դիմել է ներկաներին. «Ինձ ասացին, որ ես ընդամենը 45 վայրկյան ունեմ խոսելու, ինչը 45 վայրկյանով ավելին է, քան Սենատի՝ Ջոն Բոլթոնին տրամադրած ժամանակը նախագահ Թրամփի իմփիչմենթի ժամանակ»:

Բոլթոնը՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին օգնականը, կարող էր կարևոր վկա լինել, բայց այդպես էլ չի հրավիրվել Սենատ: «Ուստի ես մտածում եմ, միգուցե Քվենտինին պետք է ֆիլմ նկարահանել նաև այն մասին, որ մեծահասակները վերջում ճիշտ վարվեն»,- ավելացրել է դերասանը:

Արարողությունից հետո դերասանը լրագրողներին տված հարցազրույցում բացատրել է, որ «շատ հիասթափված է» անցյալ շաբաթվա իրադարձություններից, որոնց արդյունքում Սենատը արդարացրել է Դոնալդ Թրամփին: «Կարծում եմ, որ չի կարելի մի կողմ թողնել այն փաստը, որ կասկածելի, չնայած ոչ արգելված հնարքներով հաղթելու արվեստը գերակա է ճիշտ բաների նկատմամբ,- Փիթի խոսքերը մեջբերել է Fox News-ը,- Եվ ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում»:

Իր հանդիսավոր խոսքում Բրեդ Փիթը հիշել է նաև իր և դերասանուհի Անջելինա Ջոլիի երեխաներին: Նրանք ունեն երեք դուստր և երեք որդի, որոնք, ինչպես դերասանն է նշել, «իմաստ են հաղորդում այն ամենին, ինչ նա անում է»:

2014 թվականին Բրեդ Փիթն արժանացել էր «Օսկարի», բայց միայն որպես 12 Years a Slave կինոնկարի պրոդյուսեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

18:38 21.08.2025

Ծաղկաձորում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: ...

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

18:26 21.08.2025

Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

BACK_TO_TOP