11:54 01.06.2018
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախկինում իր արած կոչերին, որպեսզի ժամկետային զինծառայությունից խուսափած և այժմ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադառնան Հայաստան ու առանց խնդիրների անցնեն զինծառայության:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ասել է, որ զինծառայությունից խուսափած բոլոր ՀՀ քաղաքացիները հետախուզման մեջ են: Օսիպյանի խոսքով, յուրաքանչյուրի համար առանձնահատուկ մոտեցում կլինի:
Իսկ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը խոստացել է, որ միջազգային առաջատար բուհերում կրթություն ստացած երիտասարդների և հատուկ շնորք ունեցողների համար բանակում կկազմակերպվեն ծառայության առանձնահատուկ պայմաններ:
15:55 02.06.2025
Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումըՀունիսի 13-15-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։ «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ Հայաստանում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, […] ...
15:49 02.06.2025
«Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի […] ...
15:40 02.06.2025
Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատյա Կլուժից»Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվել է: Միրանյանը սեպտեմբերին էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել ռումինական ակումբի կազմը: Հայ հարձակվողն անցկացրած 21 խաղում խփել է 3 գոլ: ...
15:30 02.06.2025
Մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 26-ից հունիսի 1-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում սկսվել է կաթնային հասունացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, խաղողի […] ...
15:23 02.06.2025
Հայտնաբերվել է 360 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 26-ից հունիսի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4814 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 1047, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 3, վարելու ընթացքում ծխելու՝ 426, […] ...
15:14 02.06.2025
Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից. Արամ ՂազարյանԱրամ Ղազարյանը հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ինքը՝ մարզպետը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես […] ...