19:59 27.02.2020
Կորոնավիրուսի տարածման դեմ Հայաստանում կանխարգելիչ խստացված միջոցառումները սահմանային անցակետերում են։ Անհանգստացնող օղակներն են Իրանը և Վրաստանը, որտեղ վարակակիրներ են հայտնաբերվել։ Հայաստանցիներից շատերի մոտ վիրուսների նկատմամբ զգուշավորությունը սկսվել է տարեսկզբից ՝ պայմանավորված սեզոնային գրիպով։
Վիրուսներից պաշտպանվելու համար բժշկական դիմակների, ջերմիջեցնող դեղամիջոցների պահանջարկն է ավելացել։ Դեղատներում պաշտպանիչ դիմակներ գտնել հնարավոր չէ, իսկ եղածն էլ անհատների ձեռքում է, և թանկ է վաճառվում։
Չինաստանի Ուհան քաղաքից սկիզբ առած կորոնավիրուսն օրեցօր լայն տարածում է գտնում աշխարհում։ Իրանի դեպքում սահմանափակումներ գործեցին հենց առաջին դեպքն արձանագրվելուց հետո, վրացական սահմանը դեռ բաց է։ Խուճապի մատնվել պետք չէ, բայց կանխարգելիչ միջոցառումներին հետևելն անհրաժեշտ է։
Տարածվող լուրերին զուգահեռ, մարդկանց շրջանում վիրուսների դեմ պայքարի քայլերն են ակտիվացել ։Առաջին անհրաժեշտության ապրանքների պես դեղատներում պաշտպանիչ դիմակներն են սպառվել, Գյումրիի դեղատներում դիմակներ չկան։
«Վաճառքի դիմակներ արդեն 10 օր է՝ չունենք, վերջացել է, պահեստները մերժում են, իսկ հարցնողները շատ-շատ են, երևի օրական 20 հոգի հարցնում է և բոլորն էլ նշում են, որ քաղաքում դիմակներ չկան»,- ասում է Գյումրիի դեղատներից մեկի աշխատակից Աիդա Խաչատրյանը։
Շրջեցինք տարբեր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ դեղատնային ցանցերում, վաճառքի ենթակա բժշկական դիմակներ ոչ մի տեղից գտնել չհաջողվեց: Դեղատան աշխատողները ամեն օր ներկրող կազմակերպություններին են դիմում, որտեղից ստանում են պատասխան, որ դիմակները կենտրոնական պահեստներում ևս սպառվել են, դեղատներից պահանջագրեր չեն ընդունում:
Պահեստներում էլ բժշկական դիմակների դեֆիցիտ է, իսկ այս վիճակն ավելի շուտ էր սկսվել, սեզոնային գրիպն ու սուր շնչառական այլ վիրուսներից պաշտպանվելու համար դիմակների ու այլ դեղամիջոցների պահանջարկը ավելացել էր։ Իսկ ամեն ինչից մի քանի հատ տանն ունենալու հայի սովորույթը անգամ այստեղ է գործել։
«Գրիպների համար էր դիմակ պետք, չկար, փորձեցինք մի քանի դեղատներում փնտրել, բայց չգտանք»,- ասում էր անցորդներից մեկը։
Բժշկական դիմակներով փողոցում շրջելու անհրաժեշտություն չկա, խուճապի մատնվելու կարիք էլ չկա, նշում են մասնագետները։ Դրանք պետք են սեզոնային գրիպով կամ սուր շնչառական հիվանդություններով վարակված մարդկանց՝ առողջներին չվարակելու համար։ Բարակ թանզիֆե բժշկական դիմակները վարակի տարածումն ու փոխանցումը կանխելու էֆեկտիվություն չունեն:
Բժշկական պաշտպանիչ դիմակները դեղատներում դարձան դեֆիցիտ, բայց թանկ գնով վաճառելու առաջարկներ ի հայտ եկան համացանցում, դիմակների վաճառքի հայտարարություններ սկսեցին տարածվել։ Անհատ քաղաքացիների ձեռքում հայտնված դիմակները դեղատնային արժեքից մի քանի անգամ թանկ են առաջարկվում:
«Քաղաքում դիմակներ չկան, եթե կան էլ, ուրեմն բավականին թանկ են վաճառվում, ասենք, եղել է 30 դրամ, հիմա վաճառվում է 200 դրամով»,- նշում էր դեղատներից մյուսի աշխատակիցը։
Բժշկական դիմակներ վերջապես կարողացանք գտնել միայն հիվանդանոցներում։ Ունեցած քանակությունը միայն բժիշկների ու բուժքույրերի համար է, հիվանդների հետ անմիջական շփման դեպքում պարտադիր դիմակներ կրել: Հիվանդանոցների ներսում գործող դեղատներում ևս պաշտպանիչ դիմակներ չկային։
17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...