«Այո»-ի լոգոն չի փոխվի, բայց 3 միլիոնն այլ մարդիկ կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

«Այո»-ի լոգոն չի փոխվի, բայց 3 միլիոնն այլ մարդիկ կստանան

19:56 27.02.2020

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզչության համար ընտրված այս լոգոն բուռն քննարկումների տեղիք տվեց և համացանցում հայտնված ուշագրավ բացահայտմամբ տարավ մինչև հեռավոր 90-ականներ:

Ամեն ինչ սկսվեց այս կետից. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյին «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը պատմեց՝ նախապես մրցույթ էր հայտարարված, ընտրությունը բարդ էր, երկար վիճելուց ու քննարկելուց հետո որոշել էին, որ «Գարուն Էջենսի» կազմակերպության ներկայացրած լոգոն է լավագույնը: Հաղթողի համար նախատեսված էր 3 միլիոն դրամ: «Այո»-ի շտաբն առատաձեռն էր նաև 3-րդ և 2-րդ տեղերի մրցանակակիրների հանդեպ, նրանց էլ սպասում էր համապատասխանաբար 1 և 2 միլիոն դրամ: Լավագույն լոգոյի հեղինակներին հրավիրեցին բեմ:

Սա նրանց աշխատանքն էր համարվում ևս մի քանի ժամ, մինչև ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող-խմբագիր Արայիկ Մարգարյանն իր էջում չհրապարակեց այս երկու լուսանկարները՝ կողք կողքի, իսկ կից գրառման մեջ հարցը՝ պլագիա՞տ, թե՞ լավ մոռացված հինը: Առաջին լուսանկարում 1991թ. Անկախության հանրաքվեի ժամանակ հրապարակված նկարն է, այն զետեղված է եղել «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում: Անզեն աչքով էլ երևում է՝ երկու լուսանկարներում էլ «Այո»-ները դետալ առ դետալ նույնն են: Համացանցային բումը պատրաստ էր: Միացան պաշտոնյաները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակեց՝ փնտրվում է բնօրինակի հեղինակը: Հեղինակը գտնվեց. Ստյոպա Նարոյանն է. նա արդեն մահացել է: Այդ տարիներին թերթին թղթակցած, նկարիչ Ցոլակ Ղևոնդյանը հիշում է՝ թերթի շապիկին նկարները ձեռքով էին արվում:

Իսկ այս պատմության գլխավոր «հերոսների»՝ «Գարուն Էջենսիի» ներկայացուցիչների հետ կապ հաստատել այդպես էլ չստացվեց:

Կայքն արդեն չի աշխատում, ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս էլ տեսնում ենք, որ հրապարակումները քիչ են, էջի հետևորդները՝ ևս: Ավելին պարզվել է, որ «Գարուն Էջենսիի» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ ընկերությունը չկա։ Ընկերությունից չեն արձագանքում, փոխարենը հաղորդագրություն են տարածել՝ փորձելով բացատրել ստեղծված իրավիճակը:

«Մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարունը» տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։ Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարունը» որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Չնայած պատմությունն աղմկոտ էր, բայց «Այո»-ի շտաբին գաղափարական համեմատության տեղիք է տվել:

«Այս 2 «Այո»-ները նկարված են եղել Հանրապետության անկախության հանրաքվեի հիմքում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Սուրեն Պապիկյանը:

Ու որոշում կայացվեց մրցանակային 3 միլիոն դրամը հավասարապես բաշխել «Երեկոյան Երևան» թերթի 1991-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև: Իսկ լոգոն կշարունակի մնալ «Այո» պաստառներին և ուղեկցել «Այո»-ականներին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

16:40 15.08.2025

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

BACK_TO_TOP