17 փողոցի ասֆալտապատում, հանրային զուգարանների կառուցում, շատրվանների արդիականացում. Գյումրիում քննարկվում է սուբվենցիոն 5 ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

17 փողոցի ասֆալտապատում, հանրային զուգարանների կառուցում, շատրվանների արդիականացում. Գյումրիում քննարկվում է սուբվենցիոն 5 ծրագիր

11:42 29.02.2020

Այս տարի Գյումրիում նախատեսվում է իրականացնել սուբվենցիոն 5 ծրագիր: Պետություն-համայնք ու որոշ դեպքերում նաև մասնավորի  համաֆինանսավորմամբ նախատեսվում է քաղաքում իրականացնել լայնածավալ փողոցաշինական ու բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև թարմացնել կոմունալ ծառայության ավտոպարկը։ Սուբվենցիոն ծրագրերը ներկայացվել են նաև հանրային քննարկման։ Ավագանու մի քանի անդամներից ու քաղաքապետարանի աշխատակիցներից բացի, քննարկմանը մասնակցել են նաև թաղամասերի բնակիչները։

Այս տարվա ընթացքում առաջարկվող սուբվենցիոն 5 ծրագրերի նախնական ընդհանուր արժեքը 1 միլիարդ 423 միլիոն դրամ է, որից ամենաշատը՝ 753 միլիոնը, նախատեսվում է հատկացնել փողոցաշինությանը։ Քաղաքի բյուջեի միջոցներով ու պետական համաֆինանսավորմամբ նախատեսում են հիմնանորոգել ու ասֆալտապատել 17 փողոց, որոնք համարվում են երկրորդական ու հիմնականում հարում են դպրոցներին, մանկապարտեզներին ու հանրային այլ կառույցների:

17 փողոցներից ամեն մեկում ասֆալտապատման ենթակա է հազիվ 300 մետրը։ Դրանք հիմնականում երկրորդական փողոցները կենտրոնականներին կապող  հատվածներն են։ Աշխատանքի ծավալներն արդեն հայտնի են, շինարարության մեկնարկն էլ կտրվի ոչ թե գարնանը, այլ ամռանը։

Սուբվենցիոն մյուս ծրագիրն էլ վերաբերում է կոմունալ ծառայության ավտոպարկի համալրմանը։ Նախատեսվում է ձեռք բերել նոր տեխնիկա՝ քաղաքի   փողոցները մաքրելու ու կանաչապատ հատվածները խնամելու համար։

«Առաջարկում ենք ծրագիր՝ քաղաքի հիմնանորոգված փողոցների ու մայթերի բարեկարգ վիճակը պահպանելու համար: Սանմաքրման պատշաճ վիճակ ապահովելու համար ձեռք կբերենք  23 միավոր տեխնիկա, որոնցից 7-ը մաքրող, ավլող մեքենաներ, 2-ը՝ բարձր ճնշման մաքրող սարքավորում, 7-ը՝ բենզինային փոշեկուլ, թուփ կտրող 3 սարքավորում, թուփ կտրող 2 թողով սարքավորում և փայտ կտրող 2 սղոց»,-ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Արման Շաբոյանը:

Համաֆինանսավորմամբ ցանկանում են գնել նաև ուղևորատար ավտոբուս՝ առայժմ 3-ը, որոնք սկզբնական շրջանում կծառայեն Շիրակ օդանավակայանից հյուրերին քաղաքի զբոսաշրջային տարածքներ տեղափոխելու համար։ Եվս 115 միլիոն դրամ էլ նախատեսվում է  ծախսել կենտրոնական հրապարակի շատրվաններն արդիականացնելու համար։

«Նախատեսված է, որ Կենտրոնական հրապարակի շատրվաններն ամբողջությամբ արդիականացվեն, լինեն պտույտի հնարավորությամբ, լուսաձայնային: Ծրագրի իրականացման արդյունքում ձեռք կբերվեն նաև 200 նստարաններ՝ այգիների և պուրակների համար»,- նշել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը:

Ավագանու անդամի առաջարկն ընդունելի էր քննարկման մասնակիցների համար: Քանի դեռ սուբվենցիոն ծրագրերը չեն հաստատվել, փոփոխությունների տեղ ունեն։ Ներկայացվող մեկ ծրագիր էլ վերաբերում է քաղաքի կենտրոնական հատվածներում երեք զուգարաններ կառուցելուն, որոնք կլինեն վճարովի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP