«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:16 05.03.2020

«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից փետրվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 47 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 15.228.746 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 41 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 15.220.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 հաճարենի, 3 ուռենի, 2 խնձորենի, 30 բոխի, 12 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 1.030.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (1.65 խմ վառելափայտ, 1.45 խմ թափուկ վառելափայտ)՝ 85.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (15 բոխի, 5 ղաժի, 2 թեղի, 2 կաղնի, 2 հացենի, 13 հաճարենի, 2 տանձենի, 3 թխկի, 1 ալոճենի, 1 փռշնի, 1 կեռասենի) հաշվարկվել է 4.307.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (9.23 խմ վառելափայտ, 10.55 խմ թափուկ վառելափայտ, 73.79 խմ կողահատ տախտակ, 58 պարկ փայտածուխ)՝ 8.623.180 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի փայտանյութի 1 դեպքով (փայտածուխի արտադրամասում 5 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Իջևանի անտառտնտեսության ներքին պահեստում ի պահ հանձնված վառելափայտի հրդեհի 1 դեպքով (2 խմ վառելափայտ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով իրականացվել է 428.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (20 բարդի) հաշվարկվել է 258.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 կաղնի) հաշվարկվել է 361.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Վայոց ձոր՝ ապօրինի որսի 1 դեպքով (առգրավված 1 հատ մոխրագույն կաքավ հորման կարգով ոչնչացվել է, 1 որսորդական հրացան՝ փոխանցվել է ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն) հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Երևան՝ նախկինում «Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.060.000 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար

09:06 13.08.2025

ՊՍԺ-ի հայտացուցակը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար

ՊՍԺ-ն հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի, Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Լյուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Ուիլյամ Պաչո։ Կիսապաշտպաններ. Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Իբրահիմ Մբայե։ Հարձակվողներ. Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։ ՊՍԺ […] ...

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիները

09:00 13.08.2025

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում կքննարկի Գազայում հրադադարի հասնելու ուղիները

Կահիրե ժամանած պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը օգոստոսի 13-ին եգիպտացի միջնորդների հետ կքննարկի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները։ Այս մասին ասվում է շարժման առաջնորդներից մեկի՝ Թահեր ալ-Նունուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Այս բանակցությունները կկենտրոնանան Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու, մարդասիրական օգնության մուտքն ապահովելու և մեր ժողովրդի տառապանքներին վերջ դնելու ուղիների, ինչպես նաև բոլոր […] ...

Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է

08:50 13.08.2025

Կանադայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը վատթարացել է, և ավելի շատ օգնություն է ժամանում դրանք մարելու համար։ «Նյուֆաունդլենդում և Լաբրադորում անտառային հրդեհները արագորեն աճում են: Այսօր լրացուցիչ օգնություն է ժամանում տեղական ծառայությունների համար», -գրել է նա սոցիալական ցանցերում։ Երեքշաբթի օրը CBC-ն՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական անտառային […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 13.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալ

08:35 13.08.2025

CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալ

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...

Բրազիլիայում գործարանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել

08:30 13.08.2025

Բրազիլիայում գործարանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել

Երեքշաբթի օրը Բրազիլիայի Կուատրո Բարաս քաղաքում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Պարանայի նահանգապետ Ռատինյո Ժունիորը։ «Ես խորապես ցավում եմ Կուատրո Բարասում տեղի ունեցած պայթյունի ինը զոհերի համար։ Նրանք տղամարդիկ և կանայք էին, որոնց ճակատագրերը կապված էին Պարանայի հետ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր ընտանիքներին և ընկերներին։ Սա […] ...

BACK_TO_TOP