ԿԳՄՍ-ն գնացել է Արթիկի եկեղեցում ոչ պրոֆեսիոնալ պեղումներ կատարելու ահազանգի հետքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC

ԿԳՄՍ-ն գնացել է Արթիկի եկեղեցում ոչ պրոֆեսիոնալ պեղումներ կատարելու ահազանգի հետքերով

19:57 09.03.2020

Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած պեղումները ոչ պրոֆեսիոնալ են և նման են գանձագողության ձեռագրի: Այսպիսի կարծիք է հայտնել ճարտարապետ, 1992-95 թվականներին Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ռազմիկ Քարտաշյանը: Նրա ներկայացրած բողոքի հետքերով այսօր Արթիկ են այցելել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, պեղումներ իրականացրած հնագետը և փորձագետները: Տեղում ուսումնասիրել են խոնարհված եկեղեցու տարածքում կատարված պեղումների արդյունքները:

Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները հարևանությամբ են գտնվում: Մեկը 7-րդ , մյուսը՝ 5-րդ դարի թվագրություն ունի: Երկու տասնամյակից ավելի արթիկցիները դրամահավաք են կատարում եկեղեցիները վերականգնելու համար: 2018-ին արթիկցի մեծահարուստներից մեկը ցանկություն է հայտնել ֆինանսավորելու Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Մինչ վերականգնումը, տարածքում պեղումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: 2019-ի ապրիլին են պեղումները սկսել, ընդամենը 20 օր են տևել ու կիսատ մնացել: Պատճառը եկեղեցու խիստ վթարային հատվածն էր:  Պեղումները կիսատ են մնացել, հնագետները չեն կոնսերվացրել: Եկեղեցու հիմքերը բաց են մնացել, սա էլ հիմք է հանդիսացել այն բանի համար, որ Արթիկի նախկին քաղխորհրդի գործկոմի նախագահ ու ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանը պեղումները որակել է ոչ պրոֆեսիոնալ ու նմանեցրել գանձագողության:

Հնագետ Համազասպ Խաչատրյանը Արթիկի եկեղեցու պեղումներին ներգրավված է եղել փորձագետի կարգավիճակով: Գանձագողության կասկածի մասին ահազանգը հասել էր մինչև Արթիկի ոստիկանություն, նյութեր են նախապատրաստել, հնագետն էլ ուսումնասիրել է ու հերքել գանձագողությունը:

«Մենք գանձագողություն գիտենք Թուրքիայում, երբ որպեսզի արագացնեին հայկական եկեղեցիների ավերումը, միֆ էին հորինել, թե եկեղեցու հիմքերում ոսկիներ են թաղված: Եվ ինչքան արկածախնդիր թուրք ու քուրդ կար, սկսել էին ավելել, եկեղեցիների հիմքերը: Այստեղ նման անհեթեթ մարդիկ, կարծում եմ, որ չկան: Ես ներգրավված եմ եղել, որպես փորձագետ: Այստեղ ոչ մի գանձագողություն չկա, ընդամենը մի քանի փոքր փոս էր փորվել, երևի վերականգնող ճարտարապետի կողմից, որպեսզի տեսնեն հիմքերի վիճակը»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է հնագետ Համազասպ Խաչատրյանը:

Ինչու են եկեղեցու հիմքերը բաց մնացել: Տեղում պարզելու համար շրջայց է կազմակերպել կրթության, մշակույթի ու սպորտի նախարարությունը: Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նախ ներկայացրեց, որ բողոք ներկայացրած ճարտարապետին՝ Ռազմիկ Քարտաշյանին էլ են հրավիրել, բայց նա չէր եկել:

Հնագետները նախարարի տեղակալին ուղեկցեցին եկեղեցու ամենավթարային հատվածը, որտեղ պեղումները կիսատ են մնացել: Մասնագիտորեն բացատրեցին, թե ինչու են եկեղեցու հիմքերը բաց թողել:

«Հիմքերը բաց են մնացել, որովհետև ըստ պեղման պլանի՝ պետք է բացվեին, որ վերականգնող ճարտարապետն աներ իր աշխատանքը: Ամբողջ պեղման իմաստը դա է: Մեղադրողը հնագետ չէ, չի կարողացել ճիշտ բնութագրել, թե իր ասածն ինչ է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը:

Հետո նախարարի տեղակալի ու փորձագետների ուշադրությունը գրավեց վերամբարձ կռունկը, որ մոտ 30 տարի գտնվում է հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: 90-ականներին, ըստ հոգևոր հովվի, կրկին դրամահավաք է եղել Արթիկում ու որոշել են սկսել վերականգնման աշխատանքները: Բայց վերականգնման փոխարեն միայն ապամոնտաժել են տանիքն ու զանգակատունը: Աշխատանքները ղեկավարել է այն ժամանակ Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ, նույն ինքը՝ բողոքի հեղինակը՝ Ռազմիկ Քարտաշյանը:

Նախարարությունն էլ բողոք ներկայացնող անձի հետ չի զրուցել, էլեկտրոնային հրապարակումից են նրա կարծիքին ծանոթացել: Իսկ այսօր հնագետների բացատրություններից հետո, եզրահանգման եկան, որ պեղումները Արթիկի եկեղեցում շարունակվելու են:

«Անշուշտ, պետք է շարունակվեն և, մեղմ ասած, այդքան էլ ճշմարիտ բաներ չկային բողոքի մեջ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

 

Նախ հնագետները հաշվետվություն են ներկայացնելու անցած տարվա գարնանը կատարած պեղումների մասին, որից հետո նորից դիմելու են նախարարություն պեղումների նոր թույլտվություն ստանալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP