13:10 13.03.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 52 դեպք, որից 24 դեպքով հաշվարկվել է 14.767.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 28 դեպքով նշանակվել է 3.665.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես,
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 46 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 14.767.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22-ով նշանակվել 2.865.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (32 բալենի, 2 բարդի, 144 բոխի, 1 ցցաչոր բոխի, 9 թեղի, 1 ցցաչոր թեղի, 7 թխկի, 6 լորենի, 1 կաղնի, 97 հաճարենի, 13 հացենի, 55 ուռենի) հաշվարկվել է 11.523.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (13.98 խմ վառելափայտ, 5.3 խմ շինափայտ)՝ 902.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի փայտանյութի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 ընկուզենի, 5 բոխի, 4 թխկի, 1 հացենի) հաշվարկվել է 405.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 12 դեպքով (4.74 խմ վառելափայտ, 14.6 խմ թափուկ վառելափայտ, 2.5 խմ կողահատ տախտակ 395 պարկ փայտածուխ)՝ 805.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով (2 խմ երեսաթափ) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 680.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով՝ 1.435.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 կաղնի, 5 բոխի, 6 լորենի, 4 հացենի, 3 թխկի, 4 սոճենի, 13 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 892.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ծիրանենի, 1 թեղի) հաշվարկվել է 240.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Գեղարքունիք՝ 1 դեպքով (ջրաչափի բացակայություն) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացվել է թվով 3 ստուգում:
Արմավիր՝ նախկինում «ՏՆԱ-ՇԻՆ ԱՇՈՏ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արագածոտն՝ նախկինում «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կոտայք՝ «ԱՎ-ՍԹՈՆԵ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Կոտայք՝ «Դեմեր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 16 գործ (1.650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 815.765 ՀՀ դրամ:
12:22 29.07.2025
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվելՀուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...
12:10 29.07.2025
Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ըԿանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...
11:55 29.07.2025
UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե ՌիդերըԱբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի: ...
11:44 29.07.2025
Նիդեռլանդներն արգելել է իսրայելցի երկու նախարարների մուտքը երկիրԵրեքշաբթի երեկոյան Հաագայում հայտարարվեց, որ իսրայելցի երկու նախարարների արգելվել է մուտք գործել Նիդեռլանդներ։ «Կառավարությունը որոշել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին հայտարարել անցանկալի անձ և ակնկալում է նրանց անունները ավելացնել Շենգենյան գրանցման համակարգում անցանկալի օտարերկրացիների ցուցակում», – The Jerusalem Post-ը մեջբերում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի խոսքերը։ Նա հավելել […] ...
11:30 29.07.2025
Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...