Գյումրիում դպրոցներն անցել են հեռավար ուսուցման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Գյումրիում դպրոցներն անցել են հեռավար ուսուցման

19:59 19.03.2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում փակ կլինեն հանրակրթական, նախադպրոցական, սպորտային, մշակութային կառույցները և բուհերը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակահատվածը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է օգտագործել հեռավար ուսուցման համակարգը փորձարկելու համար: Կառավարությունը նախատեսում էր հեռավար ուսուցում ներդնել 2021 թվականի դեկտեմբերին: Համավարակով պայմանավորված հարկադիր պարապուրդն արագացրեց այդ ծրագրերի կիրառումը: Շատ դպրոցներ մինչև նախարարության հրահանգներն ու ցուցումները մարտի 17-ից էին սկսել հեռավար դասերը:

Աշակերտը դասասենյակում, դպրոցական նստարանին, իսկ ուսուցիչը մտնում է դասարան ճիշտ ժամին՝ զանգը հնչելուն պես: Սա դասապրոցեսի դասական մոդելն է, որն առնվազն մինչև ապրիլի 14-ը Հայաստանում կիրառելի չէ: Իսկ ինչ են անելու աշակերտներն ու ուսուցիչները մեկամսյա հարկադիր պարապուրդում: Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը որոշել է արտակարգ դրության ընթացքում աշակերտների ու ուսուցիչների պարապ ժամանակը լրացնել հեռավար կրթությամբ: Փորձնական ծրագիրը ենթադրում է կրթական ծրագրերի մատուցում հեռուստատեսային ու համացանցային տարբերակով: Այս հնարավորությունն ամբողջ աշխարհի դպրոցներին ընձեռում են հատուկ կրթական հարթակները: Այս մասին երեկ նախարարը հայտարարեց:

Նախարարությունը հեռավար կրթության փորձնական ծրագրի կիրառման ժամկետները արտակարգ դրությունը փոխեց, բայց նախարարն ինքն էլ արձանագրեց, որ որոշ դպրոցներ չեն սպասել իրենց հրահանգներին ու արդեն հեռավար կրթության են անցել: Օրինակ՝ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցը:

Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցը տեղափոխվել է տուն: Այս սկզբունքով են ամեն օր աշխատում ուսուցիչներն ու աշակերտները: Ոչինչ չի խանգարում տանը նստած ուսուցչին մատուցել նոր դասը, աշակերտին էլ այն յուրացնել, հարցեր տալ, դասը պատասխանել ու գնահատական ստանալ: Հեռավար ուսում ստացողների հետ մեր շփումն էլ հեռավար էր:

«Դասարանում երևի 1-2 հոգի է լինում բացակա: Սա շատ լավ է, ու բոլորը ոգևորությամբ մասնակցում են: Նույնիսկ կարծիք են հայտնում, որ տարբերություն էլ չտեսան թե իրական շփում կար, թե էկրանից են իրար տեսնում: Նույնիսկ ծիծաղելով ասում են, թե որ այսպես լավ ստացվեց, երեխաները էլ դպրոց չեն գա: Մենք տարբերակ ենք գտել կրթության անընդհատությունն ապահովելու համար»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժ Գայանե Ավետիսյանը:

Մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, բնագիտական առարկաների շարքն է, որոնց ուսուցումը հեռավար կարգով փոքր-ինչ դժվար է: Փորձերը կազմակերպելու մեջ է բարդությունը: Թիվ 1 դպրոցում անգամ ֆիզկուլտուրայի դասերն են հեռավար անցկացնում: Աշակերտների մեծ մասը հեռավար դասապրոցեսին մասնակցում է, թեև ուսուցիչներն են նշում՝ պարտադրել ոչ մեկին էլ չեն կարող:

Հեռավոր գյուղերում տեխնիկական հասանելիության խնդիր կա, նաև նոր տեխնոլոգիաների հետ ավագ սերնդի ուսուցիչների աշխատանքն է ոչ այնքան վարժ: Նախարարությունն ուսուցիչների համար էլի հեռավար վերապատրաստումներ է նախատեսում անցկացնել: Նշում են՝ փորձնական ծրագրով ուսումնական պլանը մասամբ կլրացնեն, բայց ուսումնական տարվա ավարտին միասնական ու ավարտական քննությունների ժամկետները երկարաձգելն անխուսափելի կլինի:

«Մտածում եմ, որ ինչ-որ ժամանակով միասնական ու ավարտական քննությունները կհետաձգվեն, որովհետև ոչ բոլոր աշակերտներն են մասնակցում հեռավար ուսուցմանը: Պատճառները տարբեր են՝ և՛ բոլորին հասանելի չէ, և՛ տեխնիկական հագեցվածությունն է պատճառը: Երիտասարդ ուսուցիչները շատ լավ են տիրապետում հեռավար ուսուցման գործիքներին, իսկ ավագ սերնդի ուսուցիչների հետ, իհարկե, խնդիր կա, բայց  համագործակցելով, իրար հարցնելով կազմակերպում ենք հեռավար ուսուցումը»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը:

Հեռավար դասերը դպրոցներում շարունակվելու են մինչև արտակարգ դրության ավարտը: Իսկ թե ինչքան լրացուցիչ պարապմունքներ են լինելու կամ լինելու են արդյոք և երբ են կազմակերպելու քննությունները, կախված է լինելու հեռավար կրթության արդյունավետությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP