16:32 21.03.2020
Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:
Մասնավորապես՝ մարզի դատախազության կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը:
Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 50 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 50 մլն դրամ:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, էներգետիկայի և հատկապես փոքր էնեգրետիկայի մասին օրենսդրության, էներգետիկ անվտանգության գոտում կառուցված ապօրինի շինությունների հայտնաբերման, առողջապահության, քաղաքաշինության գործունեության և այլ ոլորտներ:
Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 29 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով:
Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 155․5 մլն ՀՀ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, այն պայմաններում, երբ 2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառներում հայցեր չեն հարուցվել։
Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 5․139․000 ՀՀ դրամի հայցապահանջ, իսկ մեկ հայցադիմումով ներկայացված հայցը՝ ընդհանուր 1․808․000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով, կարճվել է` հաշվի առնելով, որ պատասխանողն ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված վնասը և հայց հարուցած դատախազը հրաժարվել է քաղաքացիական հայցից։
Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 5․139․000 ՀՀ դրամ:
Բացի վերոնշյալը, մարզի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 128 քրեական գործ, ինչը 28-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը (100):
Հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 963․708․681 ՀՀ դրամ: Իսկ քրեական գործերի շրջանակներում 2019 թ. վերականգնվել է մոտ 177․2 մլն. դրամ, որը շուրջ 2 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը: Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տարբեր բնակավայրերում օտարման ոչ ենթակա օբյեկտները շուկայականից էականորեն ցածր գներով ապօրինի օտարելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի վարչական տարածքներում գտնվող մասնաճյուղերում ապօրինի ծառահատումներ կատարելու, անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, կապալառու կազմակերպությունների կողմից անորակ շինարարական աշխատանքներ կատարելու և համայնքային միջոցները խարդախությամբ հափշտակելու, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, հանրակրթական ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առաձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և բազմաթիվ այլ փաստերի առթիվ:
Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում մարզի դատախազությունում հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 964մլն ՀՀ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 184մլն ՀՀ դրամի վնաս:
10:28 22.07.2025
Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...
10:20 22.07.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմՄեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...
10:10 22.07.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերըՀուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...
10:05 22.07.2025
Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ ՈւսիկՈւկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...
10:00 22.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...
09:49 22.07.2025
Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներիցՀնդկաստանը այս աշնանը իր ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային նախագծման ՄիԳ-21 գերձայնային ճակատային գծի կործանիչները՝ ավելի քան 60 տարվա ծառայությունից հետո: The Economic Times-ը հաղորդում է, որ այս ինքնաթիռներին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում: «Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապված եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը՝ երկրի 93-ամյա պատմության երկու երրորդը […] ...