Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու համար ՀՀ մուտքի իրավունք հանգուցյալի մերձավորներին. փոփոխություն պարետի որոշման մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.09 oC

Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու համար ՀՀ մուտքի իրավունք հանգուցյալի մերձավորներին. փոփոխություն պարետի որոշման մեջ

18:32 21.03.2020

Պարետի 2020թ. մարտի 20-ի թիվ 7 որոշման մեջ փոփոխություն է կատարվել: ՀՀ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերի սահմանման մեջ կատարված փոփոխություններով, քաղաքացիները կարող են ՀՀ մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Այս մասին ասվում է պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

 1. Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը» բառերով:

2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները, երեխաները, ամուսինը, կինը:

Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

10:20 22.07.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

10:10 22.07.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

10:05 22.07.2025

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

10:00 22.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

09:49 22.07.2025

Հնդկաստանը սեպտեմբերին աստիճանաբար կհրաժարվի ՄիԳ-21 կործանիչներից

Հնդկաստանը այս աշնանը իր ռազմաօդային ուժերից կհանի խորհրդային նախագծման ՄիԳ-21 գերձայնային ճակատային գծի կործանիչները՝ ավելի քան 60 տարվա ծառայությունից հետո: The Economic Times-ը հաղորդում է, որ այս ինքնաթիռներին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 19-ին Չանդիգարհի ավիաբազայում: «Ոչ մի այլ կործանիչ այնքան երկար չի կապված եղել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ, որքան ՄիԳ-21-ը՝ երկրի 93-ամյա պատմության երկու երրորդը […] ...

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

09:38 22.07.2025

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

11-մետրանոցները չհաշված` Լիոնել Մեսսին ավելի շատ գոլ է խփել կարիերայում, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Առանց 11-մետրանոցների, 38-ամյա Մեսսին կարիերայում ունի 764 գոլ, իսկ 40-ամյա Ռոնալդուն` 763: Ընդհանուր առմամբ, Մեսսին 874 գոլ ունի կարիերայի 1114 խաղում (110-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 1281 խաղում 938 գոլ (175-ը՝ 11-մետրանոցից): ...

BACK_TO_TOP