Գողություն սուրճ պատրաստող սարքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Գողություն սուրճ պատրաստող սարքից

16:13 20.12.2017

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու Երևան քաղաքի Արամի փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքից գումար հափշտակած անձի(անձանց) ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Արամի փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դռնակները և հափշտակել մետաղադրամներ ընդունող սարքը:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քննչական կոմիտեից հորդորում են նշված  անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ նրանք, ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

14:57 14.08.2025

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և […] ...

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

14:50 14.08.2025

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

14:42 14.08.2025

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ» «Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս» «Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ» «Սելթիկ» — «Կայրաթ» «Բազել» — «Կոպենհագեն» «Ֆեներբահչե» — «Բենֆիկա» «Ռեյնջերս» — «Բրյուգե» Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին, պատասխան հանդիպումները` 26–27-ին։ ...

Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեման

14:29 14.08.2025

Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, կքննարկվեն նաև այլ հարցեր, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա, հավանաբար, բոլորի համար ակնհայտ է, որ կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ […] ...

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

14:06 14.08.2025

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...

BACK_TO_TOP