Կրակել է թռչնին, բայց վիրավորել ընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Կրակել է թռչնին, բայց վիրավորել ընկերոջը

16:12 20.12.2017

Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում  հիվանդանոցիցհաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2001 թ. ծնված Ստեփան Բոյախչյան և հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով:

Պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 2000 թ. ծնված Մերուժան Կարապետյանը կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են նույն ուղղությամբ գտնվող Ստեփան Բոյախչյանի ծոծրակին` պատճառելով վնասվածք:

Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» անվամբ սարալանջին Մերուժան Կարապետյանի մատնանշած վայրում ոստիկանները հայտնաբերել են «Իժ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

14:57 14.08.2025

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և […] ...

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

14:50 14.08.2025

Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

14:42 14.08.2025

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը։ «Ֆերենցվարոշ» — «Քարաբաղ» «Ցրվենա Զվեզդա» — «Պաֆոս» «Բոդե-Գլիմտ» — «Շտուրմ» «Սելթիկ» — «Կայրաթ» «Բազել» — «Կոպենհագեն» «Ֆեներբահչե» — «Բենֆիկա» «Ռեյնջերս» — «Բրյուգե» Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 19–20-ին, պատասխան հանդիպումները` 26–27-ին։ ...

Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեման

14:29 14.08.2025

Ուշակովը նշել է Պուտին-Թրամփ հանդիպման գլխավոր թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, կքննարկվեն նաև այլ հարցեր, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Ինչ վերաբերում է գագաթնաժողովի օրակարգին, ապա, հավանաբար, բոլորի համար ակնհայտ է, որ կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ […] ...

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

14:06 14.08.2025

Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...

BACK_TO_TOP