13:08 27.03.2020
Արտակարգ դրության օրերին Հայաստանում տրանսպորտի սահմանափակումների մասին ասուլիս է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նա ասել է, որ առայժմ որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են, սակայն, նախատեսվում է պարետի որոշման մեջ փոփոխություններ անել և արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները:
Փոխնախարարի խոսքերով` օդային ուղևորահոսքը 20 օրվա ընթացքում նվազել է 7.5 անգամ, իսկ թռիչքներն իրականացնում են միայն ռուսական ու բելառուսական ավիաընկերությունները:
«Այսօրվա դրությամբ գործում է 4 ռուսական և 1 բելառուսական ավիաընկերություն: Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6000 ուղևոր, այսօրվա դրությամբ մնացել է 800 ուղևոր: Երկաթուղային տրանսպորտի ոլորտում բոլոր երթուղիներն աշխատում են, բացառություն են կազմում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին արագընթաց գնացքի աշխատանքը, քանի որ ուղևորահոսք չկա, այսօրվանից դադարեցվում է»,- ասել է փոխնախարարը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել էր, թե փաստացի այսօր քաղաքից քաղաք տեղափոխվելու միակ միջոցը գնացքն է մնացել, օրինակ` Գյումրիից նրանք, որոնք սեփական ավտոմեքենա չունեն, Երևան են հասնում գնացքով, Երևանում մետրոն է գործում, այդ փոխադրամիջոցներում արդյո՞ք վերահսկողություն սահմանվելու է. խոսքը սոցիալական հեռավորություն պահպանելու մասին է, համենայնդեպս, այսօր դեռևս այդպիսի վերահսկողություն չի նկատվում:
Փոխնախարարի պատասխանն էր.
«Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որ վագոններում մեկ մետր և ավելի հեռավորությունը պահպանվի: Վերահսկողություն իրականացվում է թե՛ նախարարության, թե՛ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների և թե՛ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից: Այսօր էլ եմ ցուցումներ տվել «Հարավկովկասյան երկաթուղուն», որ պահպանեն այդ ռեժիմը մինչև համապատասխան ցուցում ստանալը»:
09:35 16.07.2025
Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներումՀնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...
09:28 16.07.2025
Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-ՍուվեյդայումԱնհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...
09:20 16.07.2025
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրիցՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։ ...
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...