Չգիտեմ՝ ինչու ենք մոռացել 90-ականները. Կարինե Խոդիկյանի պատասխանը պնդումներին, թե անհնար է մեկուսանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+25.09 oC

Չգիտեմ՝ ինչու ենք մոռացել 90-ականները. Կարինե Խոդիկյանի պատասխանը պնդումներին, թե անհնար է մեկուսանալ

16:44 27.03.2020

Լինել պատասխանատու թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ, հոգատար լինել թե՛ մեր, թե՛ դիմացինի հանդեպ: Լինել ոչ թե սոսկ բնակիչ, այլ քաղաքացի՝ քաղաքացիական բարձր գիտակցմամբ. սա են հորդորում մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու սպորտային գործիչները:

SHANTNEWS-ը սկսում է մի նախաձեռնություն, որի շրջանակում այս օրերին հայտնիները «Շանթի» եթերից են իրենց հորդորները ուղղելու, կիսվելու սեփական փորձով, թե ինչպես են ի բարօրություն օգտագործում պարտադրված մեկուսացումը։

«Չգիտեմ՝ ինչու ենք մոռացել 90-ական թվականները: Բարեկամնե՛րս, հարազատնե՛րս, հիշե՛ք 90-ական թվականները, էդ ո՞ր գործարանն էր աշխատում, ո՞ր ձեռնարկությունն էր աշխատում: Պատերազմ էր, մեր տղաները ճակատում էին կռվում, մենք՝ այստեղ: Այո՛, այդ մթի, խավարի, ցրտի մեջ մենք էլ էինք պատերազմում: Մենք դիմանում էինք, չէ՞:

Հետո հիշեք այն ժամանակվա առանձնությունը մթության մեջ, առանց որևէ նորմալ կապի, հիմա, մեղք չլինի ասելը, դրախտային պայմաններ են առանձնանալու համար՝ սկսած հեռուստատեսությունից»,- ասել է դրամարտուրգ Կարինե Խոդիկյանը:

Խոդիկյանն արձագանքել է նաև այն պնդումներին, թե ինչ անեն օրավարձով աշխատող մարդիկ, հիշեցրել, որ այսօր միայն ըստ անհրաժեշտության դուրս գալով՝ հոգ ենք տանում ոչ միայն մեր, այլև մեր երեխաների ապագայի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

09:35 16.07.2025

Թրամփ. Հնդկաստանը, ըստ էության, իր շուկան կբացի ԱՄՆ-ի համար՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում

Հնդկաստանը, ըստ էության, ամբողջությամբ կբացի իր շուկաները ամերիկացի արտադրողների համար՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ինդոնեզիայի հետ երկկողմ առևտրային պայմանների վերաբերյալ։ «Մենք լիարժեք մուտք կունենանք Ինդոնեզիա։ Եվ մենք ունենք ևս մի քանի […] ...

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

09:28 16.07.2025

Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-Սուվեյդայում

Անհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

09:20 16.07.2025

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։   ...

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

09:10 16.07.2025

Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում են

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

09:00 16.07.2025

Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համար

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:51 16.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP