Պետք է խնդրենք բեռնափոխադրողներին, որ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ համաճարակային իրավիճակը. էկոնոմիկայի փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Պետք է խնդրենք բեռնափոխադրողներին, որ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ համաճարակային իրավիճակը. էկոնոմիկայի փոխնախարար

15:20 06.04.2020

Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին հարց էին ուղղել այն մասին, թե օնլայն առևտուր իրականացնողներն ինչպե՞ս պետք է մի քաղաքից ապրանք տեղափոխեն մեկ այլ քաղաք:

«Պարետի որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ ձևաչափով է իրականացվում տեղաշարժը: Եթե տնտեսվարողը մի քաղաքում է իրականացնում առևտուրը, պետք է ունենա համապատասխան ձևանմուշները լրացրած, եթե ինքն է տնտեսվարողը, իր կողմից գրված գրությունը ձև 1-ն է, իսկ ձև 2-ը պայմանավորված է ոչ տնտեսական գործունեություն իրականացնելով, անցումային կետերում որևէ խնդիր չի առաջանա: Եթե դժվարություններ լինեն, թեժ գիծը գործում է, և տեղում խնդիրները կլուծվեն»:

Փոխնախարարը նշել է, որ Վրաստանի Հանրապետությունում նույնպես կարանտին է հայտարարված, և կան սահմանափակումներ՝ բեռնափոխադրումների ու տեղաշարժի հետ կապված:

«Տարանցիկ են իրականացվում բեռնափոխադրումները, ուղեկցությամբ, այս պահին տրված է պարզաբանում, թե ինչ եղանակով է Վրաստանում բաց թողնվում դեպի Վերին Լարս. մի քանի ժամը մեկ հավաքում են մեքենաներ, 30 մեքենայից կազմված և իրականացնում: Վերին Լարսում մարտին դժվարություններ կային՝ կապված առատ ձյան հետ: Պետք է խնդրենք բեռնափոխադրողներին, որ գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, և՛ համաճարակային իրավիճակը»,- ասել է փոխնախարարը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP