16:57 13.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է այսօր SHANTNEWS-ին որոշ պարզաբանումներ տվել մարզում նոր կորոնավիրուսի մասով տիրող իրավիճակի, զարգացումների, ցուցանիշների և ձեռնարկվող քայլերի մասին:
«Այս պահի դրությամբ մարզում ունենք մոտ 200 վարակակիր և 600 ինքնամեկուսացած: Նախորդ շաբաթ ունեինք ավելի մեծ թվով ինքնամեկուսացածներ, որոնցից 400-500-ը մեկուսացումից արդեն դուրս է եկել, որովհետև նրանց մոտ սիմպտոմ չի գրանցվել»,- ասել է մարզպետը:
Ինչ վերաբերում է հանգամանքին, ըստ որի՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները հանվել են, որքանով դա կմեծացնի վարակի տարածման վտանգը, նկատել է.
«Այս պահի դրությամբ հիմնականում շինարարության մասով են արգելքները հանված և այն կազմակերպությունների մասով, որոնք շինարարության ոլորտում արտադրանք են տալիս, մասնավորապես՝ ցեմենտի, գաջի արտադրությունը: Մենք ունենք ոսկու գործարան, որը, իհարկե, շինարարության հետ կապ չունի, բայց նրանք նույնպես աշխատում են՝ պահելով բոլոր կանոնները: Գիտեք, մեր մարզում ծխախոտի մեծ գործարան կան, նրանց գործունեությունն ամենասկզբից էլ արգելված չէր, նրանք շարունակում են բնականոն աշխատել:
Մենք ունենք նաև շատ գինու, կոնյակի, օղու արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք այս պահին աշխատանքներ չունեն տանելու՝ մթերման սեզոն չէ, նրանց գործունեությունն այս պահին դադարեցված է: Վարակակիրների հետ շփված մեր քաղաքացիների շրջանակը մեզ համար պարզ է: Վերահսկողության տակ են վերցված, մեկուսացած են թե՛ տներում, թե՛ հյուրանոցային համալիրներում, որևէ ռիսկ հետագա տարածման, անկանխատեսելի օջախների, ի հայտ գալու, այս պահին չունենք: Բայց դա մեզ չպետք է հույս տա, որ դուրս գանք մեր տներից, սա շատ ավելի պետք է օգնի, որ տարածող չդառնանք»,- ասել է Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ, օրինակ՝ Արարատի ցեմենտի գործարանում վարակի խնդիր չի եղել, ավելին, Արարատի շրջանը նոր կորոնավիրուսից ավելի քիչ է տուժել՝ Արտաշատի և Մասիսի շրջանների համեմատությամբ:
Ի դեպ, ըստ մարզպետի, Արարատի մարզում գործում են 8 հսկիչ-անցագրային կետեր:
Գարիկ Սարգսյանի հավաստմամբ՝ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը իրավիճակից չի տուժել: Ամբողջությամբ ավարտված են ջրատարների և առուների մաքրման աշխատանքները: Մարզը պատրաստ է ոռոգման: Գյուղացիական տնտեսությունների համար խոչընդոտներ չկան: Ցրտահարության հավանականությունն էր մտավախություն առաջացնում, դա էլ թե՛ նախկինում, թե՛ այս գիշեր խնդրահարույց չի եղել:
Ինչ վերաբերում է հանգամանքին, թե որտեղ են բուժում ստանում վարակակիրները: Արտաշատի ԲԿ-ն վերածվել է ինֆեկցիոն կենտրոնի: Ապրիլի մեկից մարզի հիվանդները բուժում են ստանում հենց Արտաշատի հիվանդանոցում:
Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
20:45 01.07.2025
Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ20:35 01.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի […] ...
20:25 01.07.2025
ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվելՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...
20:14 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...
20:10 01.07.2025
Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն էԼեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...