Գյուղատնտեսական աշխատանքներն օգնում են, որ կուտակումներ չլինեն. Արագածոտնի մարզպետը՝ SHANTNEWS-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+28.09 oC

Գյուղատնտեսական աշխատանքներն օգնում են, որ կուտակումներ չլինեն. Արագածոտնի մարզպետը՝ SHANTNEWS-ին

17:25 13.04.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը SHANTNEWS.am-ին որոշ տեղեկություններ է հայտնել մարզում նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած վիճակի մասին:

«Մինչ այս պահն Արագածոտնի մարզում ունեցել ենք թեստավորման 23 դրական պատասխան, 3 մարդ բուժվել է, 20-ը դեռ շարունակում է բուժվել: Բուժվում են և՛ Երևանում, և՛ մարզային բուժկենտրոններում»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ մարզում նախապատրաստված է հիվանդանոց, որն անհրաժեշտության դեպքում կարող է ծավալվել որպես ինֆեկցիոն կենտրոն:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները հանվել են, որքանո՞վ է դա ռիսկային վիրուսի տարածման տեսակետից, ասել է.

«Ունենք ձեռնարկություններ, որոնք արգելքները հանելուց հետո կսկսեն աշխատել: Ռիսկ չենք տեսնում, որովհետև պարետատունը կայացրել է այդ որոշումը, բոլոր ռիսկերը չափվում են, հետևանքները հաշվի առնելով են այդ որոշումները կայացվում»:

Անդրադառնալով հսկիչ կետերի աշխատանքին՝ Արագածոտնի մարզպետն ասել է, որ գոհ է դրանց աշխատանքից: Օրվա ընթացքում լինում է տարբեր կետերում՝ նախապես չտեղեկացնելով, բավարար չափով աշխատանք է տարվում։

«Բազմիցս ասել եմ, նորից եմ ցանկանում կրկնել՝ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցությունից, որոշումից ու վարքագծից է կախված  ընդհանուր պայքարը, որը տանում ենք համաճարակի հետ կապված: Մենք առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ ոչ մեկ չի ցանկանա խաբել, բայց իրականության մեջ չենք կարող նման բաներ բացառել: Եթե մարդը նշում է, օրինակ, որ գնում է այգի մշակելու, ոստիկանը ոչ մի լիազորություն չունի նրան թույլ չտալու, և նման  դեպքեր չունեն: Մենք հույս ունենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գնում են այգի մշակելու, ծերերին խնամելու, անկեղծ են և ճիշտ են գրել իրենց թերթիկի մեջ»,- ասել է մարզպետը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ապա դրանց մասով էլ, ըստ Գևորգյանի, վիրուսի տեսակետից խնդիրներ չկան: Կան խնդիրներ պարարտանյութի ներմուծման մասով, որոնք լուծման ընթացքի մեջ են:

«Վստահաբար կարող եմ ասել՝ գյուղատնտեսական աշխատանքներն օգնում են, որ կուտակումները չլինեն: Երբ չկային աշխատանքներ, գյուղերում, տարբեր համայնքներում հավաքվում էին, սկսում միասին զրուցել, քննարկել, բայց երբ ամեն մեկը զբաղվում է իր գործով, արդեն նման իրավիճակ չենք ունենում»,- հավելել է Արագածոտնի մարզպետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

19:54 01.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

19:45 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

19:33 01.07.2025

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...

Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում

19:23 01.07.2025

Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում

Իրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

19:11 01.07.2025

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...

BACK_TO_TOP