Թաղապետարանները մանկապարտեզների տնօրեններին և ծնողներին ահաբեկում են «Ելք»-ի քննող հանձնաժողովով. Ա. Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Թաղապետարանները մանկապարտեզների տնօրեններին և ծնողներին ահաբեկում են «Ելք»-ի քննող հանձնաժողովով. Ա. Հարությունյան

16:30 22.12.2017

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, մանկապարտեզներում վերջին օրերին առկա մի երևույթի վերաբերյալ: Պատկան մարմինները, համայնքային ղեկավարները մանկապարտեզների ղեկավարությանը, դաստիարակներին, դայակներին, ծնողներին վախեցնում են «Ելք»-ի կողմից նախաձեռնված քննող հանձնաժողովով:

Հիշեցնենք, օրեր առաջ  Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես էր եկել քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը պետք է քննի Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում մի շարք արատավոր երևություները և չարաշահումները:

SHANTNEWS-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Մանկապարտեզների հարգելի ծնողներ, դաստիարակներ, դայակներ, տնօրեններ, տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ,

Այս օրերին ինձ տեղեկություններ են հասնում, որ թաղապետարանները, պատկան մարմինների այլ ներկայացուցիչներ Ձեզ ահաբեկում են, թե Երևանի ԵԼՔ խմբակցությունը ստեղծել է Քննող հանձնաժողով, որը բոլորիդ «նստեցնելու է, դատելու է, ջրի երես է հանելու»: Տնօրեններին համատարած զգուշացնում են փաստաթղթերը կարգի բերել, չպատասխանել ԵԼՔ-ի ներկայացուցիչների հարցերին, դաստիարակներն ու դայակները զանգում են ծնողներին` զգուշացնում, հորդորում, խնդրում, որ չասեն, թե որքան գումար են տալիս դրամահավաքների ժամանակ, փոխանցում մանկապարտեզի և «Օգնի՛ր մանկապարտեզիդ» հաշվեհամարներին:

Որպես մանկապարտեզներում առկա բացասական երևույթների բացահայտման համար նախաձեռնված Քննող հանձնաժողովի հեղինակ վստահեցնում եմ, որ ազնիվ աշխատող տնօրենները, դաստիարակները, դայակները, որոնց թիվը շատ մեծ է, որևէ խնդիր չեն ունենալու այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքում: Հանձնաժողովը որևէ մեկին աշխատանքից հեռացնելու լիազորություն չի ունենալու, պարզապես բացահայտված փաստերն ուղարկվելու են պատկան մարմիններին, հրապարակվելու են, որպեսզի բոլորս իմանանք մանկապարտեզ հաճախող երեխաների հոգեկան, ֆիզիկական առողջության համար խնդիրներ ստեղծողների, մանկապարտեզների վարկը գցողների անունները:

Այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքում շեշտակի ավելանալու է մանկապարտեզների որակը, տնօրենները, դաստիարակները, դայակներն ավելի պաշտպանված են լինելու: Մենք ուսումնասիրելու ենք նաև մանկապարտեզի աշխատակազմերի խնդիրները` առաջարկ ներկայացնելով նրանց աշխատանքային պայմանների բարելավման համար: Ուստի, կոչ ենք անում տնօրեններին, դաստիարակներին և դայակներին համագործակցել մեզ հետ: Դրանից Դուք միայն շահելու եք:

Սիրելի՛ ծնողներ, գիտակցեք, որ ունեք հնարավորություն բարելավելու ոչ միայն Ձեր երեխայի, այլև եկող սերունդների պայմանները մանկապարտեզներում: Հավատացած եղեք, որ փաստերի բացահայտումն օգնելու է հենց մանկապարտեզից ունենալ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ սերունդ, ինչով մեծ ծառայություն մատուցած կլինեք մեր երկրին և կրթական համակարգին: Ուստի, երբ Ձեզ կոչ են անում չխոսել մեզ հետ, չբացահայտել փաստերը, դրանով վնասում են, առաջին հերթին, Ձեր երեխային: Նման զանգերի կամ հորդորների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ, ձայնագրեք, տեսանկարահանեք այդ փաստերը: Մի վախեցե՛ք, որ Ձեր երեխային դրանով կարող են վնասել, նման բան չի՛ կարող տեղի ունենալ: Նման փորձերի իսկ դեպքում այդ անձինք տարիներով կմնան ուղղիչ աշխատանքային հաստատություններում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

BACK_TO_TOP