17:32 08.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին միջնորդել էր պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա հիմնավորել էր, որ Մանուկյանը ունի հրազենային վիրավորում և դեռ լիարժեք չի ապաքինվել:
Որպես անձնական երաշավորներ հանդես էին եկել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը, ինչպես նաև «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորներ:
Դատավորը հիշեցրեց նրանց, որ Մանուկյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Նաև նշեց, որ եթե ամբաստանյալը խուսափի դատաքննությունից, ապա որպես երաշխավորություն մուծված մեկ միլիոն դրամը կդառնա պետության եկամուտ, իսկ անձնական երաշխավորները կենթարկվեն պատասխանատվության 300 հազար դրամ տուգանքի չափով կամ նրանց կսպառնա մինչև 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Թաթուլ Թամրազյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Վարդան Գերավետյանը և ևս 6 ամբաստանյալներ մեղադրվում են զինված խմբով 2016 թվականին հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, պատանդներ պահելու, իշխանության ներկայացուցչին պատանդների ազատման պայմանով որոշակի պահանջներ թելադրելու, ուրիշի սեփականությունն հանդիսացող գույքը այրելու համար: Հիշեցնենք նաև, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել էր երեք ոստիկան:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...