Չինաստանում խոշոր ձեռնարկություններն ամբողջությամբ վերսկսել են աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Չինաստանում խոշոր ձեռնարկություններն ամբողջությամբ վերսկսել են աշխատանքը

19:59 17.04.2020

Չինաստանում խոշոր ձեռնարկություններն ամբողջովին վերսկսել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված ջանքերից հետո: Այս մասին ապրիլի 17-ին հայտարարել է Չինաստանի պետական ​​վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Մաո Շենյունը:

«Ինչ վերաբերում է փոքր և միջին առևտրային կազմակերպություններին, ապա նրանց վիճակը նույնպես լավ է, քան կարելի էր ակնկալել. այնտեղ այդ ցուցանիշը գերազանցում է 80% -ը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Առայժմ ընկերությունները կանգնած են պատվերների քանակի կրճատման խնդրի առաջ և բավարար քանակությամբ պահանջարկ չունեն: Տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտադիր են արտադրողների համար մշակել աջակցության ծրագրեր՝ հարկերի և պետական ​​տուրքերի իջեցում, ասել է Շենյունը:

Բացի դրանից՝ իշխանությունները նկատում են նաև «շատ կարևոր դժվարություններ» զբաղվածության ոլորտում, հատկապես համաճարակի աճող բացասական հետևանքների ֆոնին: Առավել խոցելի են գյուղական սեզոնային աշխատողները և համալսարանի շրջանավարտները:

Միևնույն ժամանակ, Չինաստանը հաջողությամբ հաղթահարում է այս խնդիրը, ավելացրել է Շենյունը: Այսպիսով, մարտ ամսվա ընթացքում գործազրկության մակարդակը երկրում կազմել է 5,9% ՝ փետրվար ամսվա համեմատ նվազելով 0.3% -ով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը խոստացել է «կնքել» ԱՄՆ սահմանը, եթե հաղթի ընտրություններում

13:52 12.05.2024

Թրամփը խոստացել է «կնքել» ԱՄՆ սահմանը, եթե հաղթի ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում կփակի հարավային սահմանը, վերջ կդնի Մեքսիկայից միգրանտների հոսքին և անօրինական ներգաղթյալներին կուղարկի ամերիկյան հող՝ «այնտեղ, որտեղ նրանք պատկանում են»։ «Իմ նոր վարչակազմի առաջին օրը ես կփակեմ հարավային սահմանը, կդադարեցնեմ այս ներխուժումը և Ջո Բայդենի սրիկա դաշնակիցներին տուն կուղարկեմ այնտեղ, որտեղ նրանք պատկանում […] ...

Հրետակոծության հետևանքով Բելգորոդում փլուզվել է բարձրահարկ շենքի մուտքը, հարուցվել է քրեական գործ

13:51 12.05.2024

Հրետակոծության հետևանքով Բելգորոդում փլուզվել է բարձրահարկ շենքի մուտքը, հարուցվել է քրեական գործ

Ուկրաինական զորքերի կողմից Բելգորոդի գնդակոծության ժամանակ փլուզվել է բազմահարկ շենքի մուտքը, այս մասին Telegram-ում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ «Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը ենթարկվել են զանգվածային գնդակոծության Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Խարկովի լեռան վրա՝ արկի ուղիղ հարվածի հետևանքով, փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից մինչև առաջին հարկ»,- գրել է նա։ Փլուզման հետևանքով տուժել է […] ...

Զգուշացվել է մելանոմայի զարգացման հիմնական ռիսկային գործոնների մասին

13:40 12.05.2024

Զգուշացվել է մելանոմայի զարգացման հիմնական ռիսկային գործոնների մասին

Ամեն տարի աշխարհում մելանոմայի՝ մաշկի ամենավտանգավոր քաղցկեղի ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում։ Ուռուցքաբան Միխայիլ Պիլխը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ գործոններ են մեծացնում հիվանդության առաջացման վտանգը և ինչու է այն այդքան վտանգավոր։ Ըստ բժշկի՝ 45-50 տարեկանից ցածր կանանց մոտ այս տեսակի քաղցկեղով հիվանդացությունը շատ ավելի բարձր է, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ։ Իսկ […] ...

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից

13:29 12.05.2024

Հունաստանի վարչապետը հիասթափված է բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Անկարայի որոշումից

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է բյուզանդական տաճարը՝ Խորայի վանքը, մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշումից (Կարիե, Ստամբուլում), որը, նրա կարծիքով, հակասում է փոխըմբռնումն ամրապնդելու համատեղ ջանքերին։ Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ […] ...

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

13:18 12.05.2024

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

Կալինինգրադի մարզում բևեռափայլը նկատվել է կիրակի գիշերը, չնայած գեոմագնիսական խանգարման անբարենպաստ պարամետրերին, հայտնում է «Եղանակը և օդերևութաբանական երևույթները Կալինինգրադի մարզում» Telegram ալիքը: «Ավրորայի ալիքն ընդարձակ տարածաշրջանում (Նեման գետի ափը՝ բևեռափայլի արտացոլմամբ ջրի վրա). գեոմագնիսական դաշտի պարամետրերը անբարենպաստ են, BZ ինդեքսը դրական արժեքներով է, թեև արևային քամու արագությունը շատ բարձր է, բևեռականության պատճառով սա գրեթե ոչինչ […] ...

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում

13:07 12.05.2024

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում

Լիտվայում նախագահական ընտրություններում մրցակցում են ութ թեկնածուներ: Ըստ վերջին հարցումների, հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեն գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան և վարչապետ Ինգրիդա Սիմոնիտը։ Միաժամանակ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիություն թույլատրելու վերաբերյալ, ինչը ներկայումս արգելված է Լիտվայի սահմանադրությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ը։ 2014-ի և 2019-ի ընտրություններում առաջին փուլում հնարավոր չի եղել նախագահ ընտրել։ […] ...

BACK_TO_TOP