09:27 27.04.2020
Միավորման հարցերով հարավկորեացի նախարար Կիմ Յոն Չհոլը, ով զբաղվում է Հյուսիսային Կորեայի հետ փոխգործակցության հարցերով, հայտարարել է, որ հարավկորեական հետախուզությունը հաստատել է՝ Հյուսիսային Կորեայում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հիվանդության մասին շշուկների ֆոնին։ Սեուլում կայացած փակ ֆորումի ժամանակ Չհոլը հայտնել է, որ կառավարությունն ունի բոլոր անհրաժեշտ հետախուզական ռեսուրսները՝ վստահաբար հաստատելու համար, որ Հյուսիսում ամեն ինչ կարգին է, փոխանցում է Reuters-ը։
Այսօր ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի խորհրդականը Fox News –ի հետ զրույցում հերքել էր որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, թե Կիմ Չեն Ինը մահացել է կամ գտնվում է ծանր վիճակում։
Ապրիլի 25-ին New York Post-ը հայտնել էր հյուսիսկորեացի առաջնորդի հնարավոր մահվան մասին։
Նման լուրերի առիթ էր դարձել այն, որ Կիմ Չեն Ինը ներկա չէր գտնվել ապրիլի 15-ին նշվող ազգային տոնին, որը նախկինում ոչ մի անգամ բաց չէր թողել: Կիմ Չեն Ինի աողջությունը երկրի համար շատ կարևոր է, քանի որ միլիոնավոր հյուսիսկորեացիներ աստվածացնում են իրենց ղեկավարին, և եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ապա դա կարող է անկայություն առաջացնել միջուկային այդ երկրում:
12:34 13.05.2025
«Այս լռությունը զարմանք է առաջացնում»․ Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և ՎենսինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ուղղված բաց նամակում տարակուսանք է հայտնել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության վերականգնման վերաբերյալ ամերիկյան կողմի լռության վերաբերյալ։ Վարչապետը նամակը հրապարակել է սոցցանցի իր էջում։ Դրանում Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն դիմել էր ամերիկյան ղեկավարությանը երկկողմ հարաբերությունների հարցով, […] ...
12:26 13.05.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգիԵրևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա. • հարցազրույցի օր ամրագրել, • […] ...
12:18 13.05.2025
Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր […] ...
12:11 13.05.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...