16:02 30.04.2020
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է, որ երեկ ասել էր, թե անկախ ամեն ինչից, Արցախը նույնպես հայտնել է իր տեսակետը. եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը.
«Իսկ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս խոսքերով՝
«Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության ենթակա չէ: Եվ ես խնդրել եմ, որ իմ այս հայտարարությունը նրանք չընդունեն՝ որպես ծայրահեղություն: Վերադարձ անցյալին, թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի՛ լինելու: Մենք պարտավոր ենք, ձեզ հետ միասին, մեր ազատագրած Հայրենիքը գրկել և շարժվել առաջ: Ես չգիտեմ այս աշխարհում հավանական մի իրադարձություն, որը կարող է ստիպել մեզ փոխել մեր դիրքորոշումը»:
… Դրեց վերջակետը բացականչական նշանով։
23:02 13.05.2025
Արդյո՞ք Հռոմի նորընտիր պապի հայկական ծագման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանըՀռոմի նորընտիր պապ Լեո 14-րդն իր առաջին օտարերկրյա ուղևորություներից մեկը կարող է կատարել Թուրքիա: Տեղեկությունն այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը՝ պոնտիֆիկոսը: Ինչի՞ հետ է կապված պապի հնարավոր այցը Թուրքիա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը: Այն կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային […] ...
22:52 13.05.2025
«Բայերը» փոխարինող է գտել ԱլոնսոյինԼևերկուզենի «Բայերը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Մոնակոն» գլխավորող 55-ամյա Ադի Հյուտերին, գրում է L’Equipe-ը: Ավստրիացին «Մոնակոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, այդ պատճառով գերմանական ակումբը մտադիր է վճարել նրա հրաժարագինը: Նախկինում Հյուտերը Բունդեսլիգայում գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»: Նա երկու անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ: «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ […] ...
22:45 13.05.2025
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […] ...
22:37 13.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության […] ...
22:26 13.05.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Երևանում 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի […] ...
22:17 13.05.2025
ՀՀ – Ֆինլանդիա, անվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ. ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հարցազրույցըԸնդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը: Եվ այդ կապակցությամբ «ԵՄ – Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու մարզերում: Վերջին տարիներին առավել ինտենսիվ են դարձել Եվրամիության և եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները: Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով՝ այդ թվում՝ քաղաքական հարաբերություններ, անվտանգություն, տնտեսություն: Այս ու այլ թեմաների անդրադարձել է Հայաստանում, […] ...