20 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել. «Բիգ էներգո»-ն վերականգնել է վնասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

20 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել. «Բիգ էներգո»-ն վերականգնել է վնասը

12:37 10.06.2018

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «Բիգ էներգո» ընկերության կողմից 20 մլն դրամ գումարի յուրացման դեպք։ Ընկերությունը վերականգնել է վնասը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները յուրացման հերթական դեպքն են բացահայտել։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի մայիսին «Բիգ էներգո» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրինության միջև պայամանագիր է կնքվել, ըստ որի՝ «Բիգ Էներգո» ընկերությունը 200 օրվա ընթացքում պետք է ալյումինե փոշիով երկշերտ ներկման աշխատանքներ կատարեր՝ ներկելով 134 հատ մետաղական հենարան։ Ներկման աշխատանքների գումարը 94.700.000 դրամ է։ Աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն պետք է իրականացներ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության համապատասխան պաշտոնատար անձինք։ Պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք անբարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում՝ «Բիգ Էներգո» ընկերության տնօրինությունը, աշխատանքների կատարման համար նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնք ստորագրել են նաև աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք։ Այսպիսով, «Բիգ Էներգո» ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 20.000.000 դրամ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել «Բիգ էներգո» ընկերության տնօրինության հետ, ինչի արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

17:32 01.07.2025

Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

17:26 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

17:20 01.07.2025

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

Հունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

17:03 01.07.2025

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

Հունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

16:55 01.07.2025

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...

BACK_TO_TOP