Ավագանու նիստում «Երկիր Ծիրանին» պահանջել է մանդատից զրկել իր երկու անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Ավագանու նիստում «Երկիր Ծիրանին» պահանջել է մանդատից զրկել իր երկու անդամներին

11:37 26.12.2017

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում պահանջել է իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին զրկել ավագանու անդամի մանդատից` նշելով, որ նրանք չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ և որևէ խմբակցության կողմից չեն առաջադրվել որևէ հանձնաժողովում:

«Երևանցին նրանց չի արտոնել այստեղ գտնվել, նրանք չունեն որևէ ծրագիր: Նրանք ավագանու նիստերին մասնակցում են միայն ֆիզիկապես, որևէ անգամ չեն բարձրաձայնել երևանցուն հուզող խնդիրներ, չեն ընդվզել Երևանը քանդող ու ապականող ուժերի դեմ: Այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, որոնք յուրացրել են «Երկիրը Ծիրանիին» տված ժողովրդի վստահության քվեն, այլև այսօրվա նիստի վարողը, ով չի հետեւել օրենքի պահանջին», – ասաց Մարինա Խաչատրյանը:

Մարինա Խաչատրյանը Երևանի քաղաքապետին մեղադրեց պարտավորությունները չկատարելու մեջ, նշելով, որ նա չի առաջնորդվել ՏԻՄ օրենքով, ըստ որի քաղաքապետը  պետք է կազմեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և 7-օրյա ժամկետում այն ուղարկեր ԿԸՀ: Տարոն Մարգարյանը, սակայան, հիշեցրեց, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամենրը նախկինում այդ հարցով դիմել էին ԿԸՀ և դիմումը մերժվել էր պատճառաբանությամբ, որ «Իրենք օրենքի ուժով Երեւանի ավագանու անդամներ են ու միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից»:

Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը այժմ հանդես են գալիս որպես ավագանու անկախ անդամներ, քանի որ հեռացել են խմբակցությունից տարաձայնությունների պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 18.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

08:40 18.07.2025

Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համար

Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

08:30 18.07.2025

Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

08:20 18.07.2025

IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոնները

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP