13:57 12.06.2018
«Հետհեղափոխական թրենդ կա Հայաստանում՝ հեղափոխությունից առաջ մարդիկ որևէ բանով աչքի չեն ընկել, մեկ էլ հեղափոխությունից հետո ասում են՝ բա չե՞ք հիշում էն ժամանակ ես ինչպես էի պայքարում էս ռեժիմի դեմ: Բոլորի արածն ու չարածը բոլորի աչքի դեմ են: Բոլորը գիտեն՝ ով ուր է եղել, ինչ է արել, և, գոնե ես, հիշում եմ, թե ով ինչով է զբաղվել: Էս թրենդը աբսուրդի է մղում: Ամեն տեղից վեր կացող դարձել է հեղափոխական: Ամեն մեկը որ էն ժամանակ մի թթու խոսք վախեցել են ասել իշխանություններին, էսօր շարունակում են քննադատել էդ իշխանությանը: Հիմա ասում են՝ կրքերը հանդարտվել են, դատարանները սկսել են լավ որոշումներ կայացել: Ես չեմ կարծում, թե դատարանները սկսել են լավ որոշումեր կայացնել: Մի քանի հատ աղմկահարույց գործերով պատգամավորների երաշխավորագրերով խափանման միջոց կալանքները փոխելը դեռ չի նշանակում, որ դատական համակարգը սկսել է շնչել»,- ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՍԴ անդամության համար ներկայացված դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածության շուրջ քննարկման ժամանակ:
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հնարավորություն է ստեղծվել թարմացնելու դատական համակարգը, մինչդեռ «այսպես կիսադատարկ դահլիճում» թեկնածու ընտրելն այնքան էլ ճիշտ չէ: Պատգամավորը դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, որոնք լուծում են պահանջում:
«Մենք պետք է Հայաստանում դատական համակարգը, որը դեռ համակարգ է, դարձնենք իշխանություն, որը պետք է հակակշիռ լինի իշխանության մյուս ճյուղերին: Ես բավարարված չեմ այս քննարկումով: Մենք էս պայմաններում չենք կարող դատավոր ընտրել»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...