20:25 03.06.2020
Կապսի ջրամբարի շինարարությունը սոցիալական, բնակարանաշինական ու բնապահպանական խնդիրներ է առաջացնում հարակից գյուղերի համար… Սա են վկայում ուսումնասիրությունները, որոնք կատարել են ծրագրի փորձագետները: Մասնավորապես, ջրամբարի շինարարությամբ պայմանավորված, Ջրաձոր գյուղը վերաբնակեցվելու է, իսկ Արեգնադեմ, Բյուրակն ու Գտաշեն գյուղերի վարելահողերի մի մասը մնալու է ջրի տակ: Ինչպես է լինելու փոխհատուցման կարգը բնակիչների համար և որոնք են Կապսի ջրամբարի շինարարության դրական ու բացասական հետևանքները… այս մասին Ամասիա խոշորացված համայնքի ներկայացուցիչների հետ հանրային քննարկում են անցկացրել ծրագրի փորձագետները:
Դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով ու իրարից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա…
Կապսի ջրամբարի շինարարության ծրագրի ներկայացուցիչները հանրային քննարկում անցկացնելուց առաջ նախ անվտանգության կանոնների մասին էին մտածել: Ամասիա խոշորացված համայնքի բնակավայրերից ընդհանուր մասնակիցների թիվը չէր գերազանցում 15-ը: Հրավիրել էին այն գյուղերի վարչական ներկայացուցիչներին, որոնց բնակավայրերը Կապսի ջրամբարի շինարարության հետևանքով հողեր ու ենթակառուցվածքներ են կորցնելու:
Ջրաձորը Կապսի ջրամբարին ամենամոտն է: Ջրամբարն առաջին փուլով կառուցվելու է 25 մլն խորանարդ մետր, իսկ գյուղ տանող ճանապարհն ու հողերը կմնան ջրի տակ: Երկրորդ փուլով թողունակությունը նախատեսվում է 60 մլն խորանարդ մետր դարձնել, ինչը նշանակում է, որ գյուղի տարածքն ամբողջությամբ ջրածածկ կլինի: 40 հեկտար տարածք են հատկացրել նոր գյուղ կառուցելու համար: Կառավարությունը Ջրաձորում 28 տուն կառուցելու համար ֆինանսական հատկացում է կատարել: Այն ընտանիքներն են, որոնք համարվում են անօթևան: Գյուղի մյուս բնակիչների վերաբնակեցման հարցը լուծվելու է Կապսի ջրամբարաշինության ծրագրով:
«Ըստ էության, երկու ծրագիր է: 28 տուն անօթևանների բնակարանային ապահովման ծրագրով է, իսկ մյուսներին Կապսի ջրամբարի շինարարությամբ պայմանավորված են փոխհատուցելու: Մենք դիմել ենք կառավարություն, որ այդ երկու ծրագրերը միացնեն, դառնա մեկ ծրագիր, և մեկ ծրագրով կառուցվի գյուղը»,- SHANTNEWS-ին ասել է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:
Դիմել են կառավարություն երկու ծրագիրը միացնելու և գյուղի վերաբնակեցումը կազմակերպելու համար: Կապսի ջրամբարի շինարարության փորձագետի խոսքեչով՝ այս հարցում տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնության են եկել: Համաձայնության են եկել նաև ժամկետների հարցում՝ երկու ծրագրով Ջրաձորում բնակարանաշինությունը համատեղ է սկսվելու: Կապսի ջրամբարի շինարարության տևողությունը հայտնի է, բայց մեկնարկի ժամկետը՝ ոչ:
«Առաջին փուլի շինաշխատանքները գնահատված են մոտավորապես 3 տարի և նախատեսում ենք, որ շինաշխատանքների մեկնարկը կլինի շուտ, այսինքն՝ փորձաքննությունների եզրակացություն ստանալուց հետո սկսվելու է շինմրցույթի գործընթացը: Տեղի է ունեցել քննարկում տարածքային կառավարման նախարարության հետ Ջրաձորում 28 տուն կառուցելու պահով: 28 տների ծրագիրը ներկայացնում է զուտ տների կառուցում, չի նախատեսում գյուղի, ենթակառուցվածքների կառուցում: Մենք արդեն իսկ ձեռք ենք բերել համաձայնություն, որ այս երկու ծրագրերը իրար փոխլրացնեն, չխանգարելով մեկը մյուսին: Թե՛ այս ծրագրով, թե՛ մյուս ծրագրով տները լինեն նույն տիպարային լուծումներով, փոխհատուցումը լինի նույն գումարի սահմաններում»,- ասել է բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման թիմի ղեկավարի տեղակալ Քրիստինե Սահակյանը:
Այս ընթացքում բնապահպանական ու պատմական հուշարձանների ուսումնասիրություններ են կատարվել ջրամբարի տարածքում: Պարզել են, որ այստեղ ապրում է Կարմիր գրքում գրանցված մեկ կաթնասուն և երկու թռչնատեսակ, ինչպես նաև պատմամշակութային հուշարձան հանդիսացող քարանձավներ կան, որոնց տարածքում փորձագետներն առաջարկում են պեղումներ կատարել, ֆիքսել եղածը։ Հուշարձանները հետո մնալու են ջրի տակ:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...