19:08 20.08.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
«Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: Մենք ունեինք 13-14 խաղացող, պարտվում էինք երեք օրը մեկ, և նա միշտ տեղում էր:
Իմ ժամանակաշրջանում նա եղել է այն խաղացողը, որը ամենաշատ ժամանակն է ստացել, միշտ եղել է հասանելի: Իսկ երբ չէր խաղում, միշտ լայն ժպիտով էր, միշտ պատրաստ օգնելուն:
Էական չէ, թե որ դիրքում է խաղացել. նա միշտ հաշվի է առել, թե որն է լավագույնը թիմի համար: Հաշվի առնելով նրա բոլոր հատկանիշները՝ ես ասացի, որ նա լավ ավագ կլինի: Եվ նա իսկապես լավ ավագ է»,- ասել է կատալոնացի մասնագետը:
21:28 20.08.2025
Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունըԵվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...
21:16 20.08.2025
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետՀայաստանում Եվրամիության առաքելությունն ընդունել է Տավուշի փոխմարզպետին, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետներին: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Իջևանում Եվրամիության առաքելության գործընկերները հաճույքով հանդիպեցին Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետների հետ։ Մասնակիցները քննարկել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը մնում է […] ...
21:09 20.08.2025
Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Մելիքյանի հարցազրույցը ՀՖՖ-ինՀայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։ Մանրամասները՝ ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում։ ...
20:59 20.08.2025
Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 […] ...
20:48 20.08.2025
Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժածՕգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից […] ...
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը հաստատել են բասկյան ակումբից: «Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են […] ...