Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի վրայով։ Անօդաչու մակերևութային նավերը մշակվում են Saronic-ի և BlackSea Technologies-ի կողմից։

Գործակալությունը նշում է, որ մի քանի շաբաթ առաջ՝ BlackSea-ի մեկ այլ նախատիպի փորձարկումների ժամանակ, անօդաչու նավը անսպասելիորեն միացրել է շարժիչները և շրջել այն քարշ տվող օժանդակ նավը։ Reuters-ի աղբյուրը նշել է, որ երկու դեպքում էլ միջադեպերը առաջացել են ծրագրային սխալների և մարդկային սխալի պատճառով։

Գործակալության տվյալներով՝ Պենտագոնը մտադիր է մշակել և շահագործման հանձնել ծովային և օդային անօդաչու թռչող սարքերի խմբեր՝ Թայվանի դեմ հնարավոր չինական ռազմական գործողությունը խափանելու համար։ Ինչպես նշում է Reuters-ը, Ուկրաինայի կողմից մշակված և Սև ծովում օգտագործվող անօդաչու մոտորանավակների արժեքը կազմում է մոտ 250,000 դոլար, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերը ցանկանում են ստանալ նման զենքի ավելի բարձր տեխնոլոգիական տարբերակ. ամերիկյան զինվորականները ցանկանում են զինված լինել անօդաչու նավակների խմբերով, որոնք ինքնուրույն կգործեն բաց ծովում: Յուրաքանչյուր նման նավի արժեքը կկազմի մի քանի միլիոն դոլար։

Գործակալության աղբյուրների համաձայն, այս ծրագրերը բախվում են նաև այլ խնդիրների. Պենտագոնի ղեկավարությունը վերջերս աշխատանքից ազատել է ծովային անօդաչու սարքերի գնման ծրագրի պատասխանատու ծովակալին: Բացի այդ, Reuters-ի երկու աղբյուրներ նշել են, որ ռազմական գերատեսչությունը միակողմանիորեն կասեցրել է L3Harris-ի հետ կնքված 20 միլիոն դոլարի պայմանագիրը, որը մշակում էր անօդաչու նավերի համար ծրագրային ապահովում։

Reuters-ը նշում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը արդեն իսկ BlackSea-ի հետ կնքել են 160 միլիոն դոլարի պայմանագրեր. ընկերությունն այժմ ամսական մի քանի տասնյակ հետախուզական ծովային անօդաչու սարքեր է արտադրում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար: Saronic-ը մշակել է Corsair անօդաչու նավի սեփական նախագիծը, բայց դեռևս չի ստորագրել դրա գնման պայմանագիր Պենտագոնից։ Միաժամանակ, ընկերությունը ռազմական գերատեսչությունից արդեն ստացել է 20 միլիոն դոլար՝ նախատիպեր մշակելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունը

21:28 20.08.2025

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունը

Եվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետ

21:16 20.08.2025

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Հայաստանում Եվրամիության առաքելությունն ընդունել է Տավուշի փոխմարզպետին, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետներին: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Իջևանում Եվրամիության առաքելության գործընկերները հաճույքով հանդիպեցին Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետների հետ։ Մասնակիցները քննարկել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը մնում է […] ...

Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Մելիքյանի հարցազրույցը ՀՖՖ-ին

21:09 20.08.2025

Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Մելիքյանի հարցազրույցը ՀՖՖ-ին

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։ Մանրամասները՝ ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում։ ...

Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:59 20.08.2025

Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 […] ...

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

20:48 20.08.2025

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից […] ...

Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին

20:39 20.08.2025

Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը հաստատել են բասկյան ակումբից: «Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են […] ...

BACK_TO_TOP