14:48 29.12.2017
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսում ամփոփել է անցնող քաղաքական տարին և խոսել առաջիկա անելիքներից:
Երևանի ավագանիում իրենց խմբակցության կատարած աշխատանքից Զարուհի Փոստանջյանը գոհ է՝ պնդելով, որ կյանքի են կոչում ընտրողի առաջ ստանձնած իրենց պարտավորություններն ու ծրագրերը: «Մենք չենք շեղվում մեր ծրագրերից,իսկ ցանկացած շեղվող պատժվելու է» -ընդգծել է Փոստանջյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ արդեն իսկ պատժում են իրենց ծրագրերին դավաճանած Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին:
Հիշեցնենք, որ Պարակշիևն ու Պետրոսյանը Երեվանի ավագանու ընտրություններից հետո անհամաձայնություններ ունենալով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարության հետ, դուրս էին եկել կուսակցության կազմից, սակայն վայր չէին դրել ավագանու մանդատները: 2017-ի դեկտեմբերի սկզբին Զարուհի Փոստանջյանը պահանջել էր ԿԸՀ-ից դադարեցնել նրանց լիազորությունները և ավագանու մանդատները հանձնել իրենց կուսակցությանը: Պահանջը հիմնազուրկ որակելով ԿԸՀ-ն մերժել էր դիմումը:
Ասուլիսի ընթացքում Փոստանջյանն անդրադարձել է նաև ԱԺ գործունեությանը՝ անվանելով խորհրդարանը «ավտորիտար համակարգը սպասարկող կառույց»:
Նրա խոսքով՝ «այսօր Հայաստանում հնչում է դժոխքի երաժշտություն և այն ներթափանցել է ամենուր»: Փոստանջյանի համոզմամբ, միակ ելքը համակարգի մերժումն ու համատարած ընդվզումն է:
Այդ տրամաբանությունից ելնելով էլ՝ «Երկիր Ծիրանին» Նոր տարվա տոներից հետո, ավելի ստույգ հունվարի երկրորդ կեսից որոշել է հրապարակային և փողոցային շարժում սկսել ու մարդկանց ընդվզման կոչերով թռուցիկներ բաժանել: Նմանօրինակ ակցիաներ կուսակցությունը նախատեսում է անցկացնել նաև Արցախում և Ջավախքում:
«Պետք է հեղափոխություն տեղի ունենա, որպեսզի կարողանանք հիմնել նոր քաղաքական համակարգ»-իր խոսքը եզրափակել է «Երկիր Ծիրանի» առաջնորդը:
09:00 18.07.2025
Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 18.07.2025
Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համարՃապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...
08:30 18.07.2025
Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներինԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...
08:20 18.07.2025
IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոններըՖուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...
08:15 18.07.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...