09:02 30.12.2017
Իրանում հավկիթի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են զանգվածային բողոքի ակցիաների: Ցուցարարները բողոքում են գնաճից, երկրի տնտեսական վիճակից, իսլամական հոգևորականությունից և երկրի վարած արտաքին քաղաքականությունից:
Քերմանշահ, Ռաշտ, Սպահան և Ղոմ քաղաքներում հավաքվել են հազարավոր ցուցարարներ: Մեշհեդ քաղաքում ձերբակալվել է 52 ցուցարար: Բողոքի ակցիաներ են սկսվել նաև մայրաքաղաք Թեհրանում, որտեղ ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը:
Միացյալ Նահանգներն արձագանքել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին՝ դատապարտելով տասնյակ ցուցարարների ձերբակալությունը և կոչ անելով բոլոր երկրներին աջակցել Իրանի ժողովրդին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Իրանի կառավարությանը կոռուպցիայի և երկրի սահմաններից դուրս ահաբեկչությունը ֆինանասավորելու մեջ և նախազգուշացրել է, որ աշխարհը հետևում է այդ ամենին:
«Իրանի կառավարությունը պետք է հարգի իր ժողովրդի իրավունքները, այդ թվում՝ ինքնարտահայտվելու իրավունքը: Աշխարհը հետևում է», – նշել է Սառա Սանդերսը:
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 18.07.2025
Ճապոնիան 6.8 միլիարդ դոլարով կթարմացնի F-15-ները՝ JASSM-ER հրթիռներ կրելու համարՃապոնիայի կառավարությունը պլանավորում է արդիականացնել ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-15 ինքնաթիռներից մի քանիսը՝ մոտ 900 կմ հեռահարությամբ JASSM-ER թևավոր հրթիռներ կրելու համար։ «Ասահի» թերթը հաղորդում է, որ սկզբնական գնահատականը կիսով չափ աճել է՝ հասնելով ավելի քան 1 տրիլիոն իենի (ավելի քան 6,7 միլիարդ դոլարի), ինչը կարող է հետաձգել արդիականացված ինքնաթիռի տեղակայումը։ Ինչպես նշում է […] ...
08:30 18.07.2025
Al Mayadeen․ Իսրայելական ԱԹՍ-ները հարվածել են Սիրիայի հարավում գտնվող աշխարհազորային կազմավորումներինԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել արաբական ցեղային աշխարհազորայինների դիրքերին Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում, հաղորդում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս հարձակում են իրականացրել նահանգի մայրաքաղաքից արևմուտք գտնվող նրանց դիրքերի վրա։ Բեդվինների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պալմիրա-Հոմս մայրուղով հարավային […] ...
08:20 18.07.2025
IFAB-ը պատրաստվում է փոփոխել համաշխարհային ֆուտբոլի կանոններըՖուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB), որը սահմանում է ֆուտբոլի համաշխարհային կանոնները, քննարկում է տեսակրկնությունների VAR համակարգի լիազորությունների ընդլայնումը, հայտնում է The Times-ը։ Առաջարկվում է VAR-ին թույլ տալ միջամտել անկյունային հարվածների նշանակման և խաղացողի՝ երկրորդ դեղին քարտով հեռացման հետ կապված դրվագներին։ Նաև քննարկվում է 11 մետրանոց հարվածի կատարման կանոնների փոփոխություն։ Առաջարկվում է դադարեցնել խաղը, եթե դարպասապահը […] ...
08:15 18.07.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...
08:05 18.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...