Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

11:14 23.06.2020

2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երեւանի Հյուսիսային պողոտայում (բնակարան եւ ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Այս մասին «Հետքը» գրել էր դեռ 2018-ին: Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը ճշտվել է այդ երկրի կադաստրից:

Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երեւանում ու Պրահայում:

Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրեւ համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչեւ 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձեւաչափով:

ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջեւ շոշափելի տարբերության պատճառի վերաբերյալ Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երեւանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան եւ ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրեւ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։

Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը եւ կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված եւ ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP