Գյումրեցի տղամարդը յուրօրինակ դիմակ է ստեղծել հատուկ ծխողների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Գյումրեցի տղամարդը յուրօրինակ դիմակ է ստեղծել հատուկ ծխողների համար

20:00 25.06.2020

Դիմակ կրելու պարտադրանքը նորաձև, ոճային ու յուրօրինակ դիմակներ ունենալու և կրելու ցանկություն է առաջացրել շատերի մոտ: Յուրօրինակ դիմակներ կարելի է հանդիպել Գյումրու փողոցներում: Հատուկ տղամարդկանց համար, որոնք ծխում են ու պարբերաբար դիմակը հանելու անհրաժեշտություն է առաջանում, ինքնատիպ լուծում է գտել գյումրեցի այս տղամարդը: Այլևս դիմակը խոչընդոտ չէ ծխելու համար:

 

«Դիմակի հեղինակը ես եմ, նախագծել եմ, մայրս էլ կարել է: Բերանի հատվածում շղթայով է: Ծխելիս ոչ թե դիմակն եմ հանում, այլ շղթան եմ բացում: Հարմար է, հակահամաճարակային կանոնները պահում եմ, ոչ մեկին էլ չեմ վնասում»,- SHANTNEWS-ին ասել է տղամարդը:

 

 

 

Եթե դիմակն առկա է ու այն ճիշտ չեն կրում, սա արդեն պատճառ է վարչական իրավախախտման ակտ կազմելու համար: Ոստիկանական կարգախմբերն արդեն վաղուց ոչ միայն զգուշացնում են, այլև արձանագրություն կազմում: Օրինակ՝ Ռիժկովի փողոցում զբոսանքից հետո հանգստացող աղջիկների նկատմամբ արձանագրություն կազմվեց առանց դիմակ հյութ խմելու համար:

 

 

Եթե համաձայն չեն վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու հետ, հնարավորություն ունեն բողոքարկելու և իրենց բացատրությունը ներկայացնելու: Ոստիկաններն նշում են՝ տուգանվողներից և ոչ մեկն էլ չի ընդունում, որ խախտում է թույլ տվել: Դիմակ չկրելու դեպքում տուգանվում են 10 հազար դրամով, իսկ եթե անձը հաստատող փաստաթուղթը ևս բացակայում է, տուգանքի չափն ավելանում է: Ստացվում է, որ տուգանքները սահմանված են սեփական ու դիմացինի առողջության մասին չմտածելու համար: Իսկ դիմակները նվազեցնում են վիրուսի տարածման հավանականությունը: Աշխարհի շատ երկրներ հիվանդության պիկը հաղթահարել են հենց հակահամաճարակային կանոնները պահպանելու արդյունքում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP