Առաջարկվող գույքը կօտարվի մրցույթով. կառավարության նոր որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Առաջարկվող գույքը կօտարվի մրցույթով. կառավարության նոր որոշումը

15:05 25.06.2020

Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն կօտարվի մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գույքը նախատեսվում է օտարել մրցույթով՝ նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 ՀՀ դրամ։

Վարչապետը կարևորեց ընդունված որոշումը և ընդգծեց.

«Սա, ըստ էության, մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է, որովհետև երրորդ ուղղությունը, այսպես ասած, ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է՝ ընդ որում, ծրագրով, որ այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու»:

Նա ընդգծեց, որ դրանով նպատակ ունեն խթանելու ներդրումները՝ ՀՀ-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

BACK_TO_TOP