14:57 25.06.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Մասնավորապես, հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Է. Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո:
Արդյունքում, վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հակոբ Հակոբյանին` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
20:25 04.07.2025
Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...