Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ոռոգման նոր ցանց է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ոռոգման նոր ցանց է կառուցվում

23:14 29.06.2020

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում ոռոգման նոր համակարգ է անցկացվում: «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» ֆինանսավորմամբ է ծրագիրը, իսկ գյուղապետարանը իր մասնաբաժինը համաֆինանսավորմամբ է ներդնում:

Ընդհանուր 89 մլն 476 հազար դրամ արժողության ծրագրով 3 կմ ոռոգման ցանց է անցկացվում: Սրանով Հոռոմում երկու խնդիր է լուծվում՝ նախ կրճատվում են ոռոգման ջրի կորուստները, և ոռոգումը հասանելի է դառնում գյուղի ծայրամասային հողակտորներին:

Գյուղացիները ժամանակավորապես` մինչև նոր ցանցի պատրաստ լինելը, ոռոգել չեն կարող: Համաճարակային դրությունն է խախտել աշխատանքների ժամանակացույցը: Շինարարը պլանավորել էր նոր ցանցի կառուցումը սկսել ու ավարտել մինչև ոռոգման սեզոնի ավարտը:

«Ընդհանուր ցանցը 9 ճյուղի ենք բաժանել: Մոտ 2 օրավ ընթացքում կավարտենք հերթական ճյուղը: Ընդհանուր առմամբ նախատեսում ենք երկու ամսում ավարտել աշխատանքները: Նախատեսել էինք փետրվար-մարտ ամիսներին գործը սկսել, բայց համաճարակի պատճառով հետաձգվեց»,-SHANTNEWS-ին ասել է «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ աշխղեկ Արտակ  Մուրադյանը:

Գյուղացիներին բացատրել են, որ անհարմարությունները ժամանակավոր են: Ոռոգման նոր ցանցի կառուցման երկրորդ փուլն է Հոռոմում սկսվել: Անցած տարի 11 կմ ցանց է հիմնանորոգվել, ևս 3-ն այս տարի է կառուցվում: Առանց կորուստների ջրացանց ունենալու համար գյուղապետարանը 4մլն դրամից ավելի համաֆինանսավորում է կատարել: Ծրագրի պայմանները գյուղի համար ավելի ձեռնտու են, քան սուբվենցիոն ծրագրերը: Գյուղապետարանի համաֆինանսավորումն ընդամենը 5 տոկոս է կազմում: Հոռոմում թաղամաս առ թաղամաս հերթով ընդամենը մի քանի օրից ոռոգման ջուր կկարողանան ստանալ արդեն նոր ցանցով: Իսկ Վարդաքարի ջրամբարում բավարար քանակության ջուր կուտակվել է:

«Մի հատվածում արդեն աշխատանքները ավարտին են մոտեցել՝ 80 % կառուցված է: Առաջնահերթ այն տեղամասերում ենք կառուցում, որ ոռոգմանը չխանգարի: Ավելի հեռու տեղամասեր էլ ունենք, որտեղ ցորեն են ցանում և երբեք էլ չեն ջրում: Հույս ունենք` այդ տեղամասերում հաջորդ տարի նաև կարտոֆիլ կմշակվի: Թե կարտոֆիլը, թե ցորենն արդեն կոռոգենք: Սրանով գյուղի ոռոգման ցանցը կհիմնանորոգվի 70%-ով: Ցանցի մյուս հատվածն էլի վատ վիճակում է: Հուսով ենք՝ նորից ծրագրեր կունենանք ու նորից ծրագիրը կշարունակենք»,-SHANTNEWS-ին ասել է Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը:

Հիմա գյուղացիներից ոռոգման ջրի հայտեր են ընդունում: Դրանք, ըստ պատասխանատուի, դեռ շատ չեն:

Շիրակի մարզում հուլիսին ու օգոստոսին են ավելի շատ ջուր պահանջում: Իսկ մինչ այդ Հոռոմի նոր ցանցը պատրաստ կլինի: Սա գյուղի և «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» երկրորդ ու ոչ վերջին համագործակցության արդյունքն է: Համատեղ նաև երրորդ ծրագիրն են սկսելու: Նախատեսվում է Հոռոմում, կրկին գյուղապետարանի համաֆինանսավորմամբ, սառնարանային տնտեսություն հիմնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP