17:30 01.07.2020
«Զբոսաշրջային վայրերի մաքրման» սոցիալական արշավը շարունակվում է։ Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում արշավի մասնակիցները մեկնել են «Դիլիջան» ազգային պարկի Ջուխտակ և Մաթոսավանք վանքերի շրջակա հատվածներ:
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» անդամները շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության աշխատակից Վահագն Սարգսյանի և ազգային պարկի աշխատակիցների ուղեկցությամբ իրականացրել են աղբահավաք արշավ՝ «Միջնադարյան վանքերի արահետ» էկոտուրիստական երթուղով:
Այս երթուղին շրջանաձև անցնում է ազգային պարկի գեղատեսիլ հովտով և միմյանց է կապում պատմական Ջուխտակ և Մաթոսավանք վանական 11-12-րդ դարաշրջանի համալիրները: Խմբի անդամները մաքրել են տեղանքի և երթուղու վրա գոյացած սակավաթիվ աղբն ու ծանոթացել տեղի բուսական և կենդանական աշխարհին՝ հետագայում այդ տեղեկատվությունն ազգային պարկ ժամանած զբոսաշրջիկներին փոխանցելու համար։
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...