Գյումրիի դրամատիկական թատրոնում բեմադրվում են երեք նոր ներկայացումներ. դերասանները փորձերին մասնակցում են դիմակներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Գյումրիի դրամատիկական թատրոնում բեմադրվում են երեք նոր ներկայացումներ. դերասանները փորձերին մասնակցում են դիմակներով

20:16 06.07.2020

Համավարակի պատճառով դեռ հայտնի չէ, թե մշակութային կենտրոնները երբ կանցնեն ստեղծագործական բնականոն ընթացքի։ Արդեն 5 ամիս է  համերգասրահների, թատրոնների, թանգարանների դռները փակ են։

Գյումրիի դրամատիկական թատրոնում բոլոր ծրագրերն այս պահին սառեցված են, բայց պրեմիերաների, նորից բեմ դուրս գալու սպասումով  նախապատրաստական աշխատանքների են անցել։ Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների են պատրաստվում: Ե՞րբ հնարավոր կլինի դրանք հանդիսատեսի համար խաղալ. դերասաններն ամեն օր լավ լուրի են սպասում։ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում 5 ամիս է՝ ծափահարություններ չեն հնչում, վերջին ներկայացումը խաղացել են մարտի 12-ին։ Բայց խիստ կարանտինից հետո ստեղծագործական աշխատանքով ապրող դերասանները չէին կարող երկար սպասել։ Նոր բեմադրությունների սցենարներ են մշակել ու փոքր խմբերով են անում փորձերը:

«Երեք դերասան է ներկայացման մեջ զբաղված և հիմնականում՝ երիտասարդները: Պահպանելով կանոնները սկսեցինք մեր աշխատանքը, գրվեց նոր պիես, էն, ինչ փորձում եմ էս պահին, երիտասարդ դրամատուրգի գործ է, որին միացել է նաև Անահիտ Աղասարյանը»- նշեց Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

«Քեյս». նոր ներկայացման անունն է, զուգահեռ թատրոնի  ձեղնահարկում դերասանների մյուս խումբը զբաղված է մեկ այլ` «Երիտասարդը» պիեսի բեմադրության փորձերով: Թեման արդիական է, անդրադարձել են հենց համավարակի թեմային:

«Սկսել ենք Բելիցկու «Երիտասարդները» պիեսի փորձերը, որը փոխվել է 60 տոկոսով. խիստ ժամանակակից են փորձում դարձնել, անգամ էստեղ տեսարաններ կան, որ դիմակներով են, կորոնավիրուսի մասին էլ կա, որ ժամանակից դուրս չլինենք, փորձում ենք աշխատել, որովհետև դերասանը, ռեժիսորը չի կարող չաշխատել»- ասում է ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը:

Եվ մեկ ներկայացում կլինի Մհեր Մկրտչյան փոքր բեմում: Բոլոր ներկայացումների փորձերն անցկացվում են թատրոնի տարբեր հարկաբաժիններում։ Դերասանները դիմակներով են, խաղընկերների հետ հնարավորինս պահպանում են անհրաժեշտ հեռավորություն:

«Ստեղծագործական պռոցեսի մեջ պետք է լինի դերասանը. դերասանը չպիտի լճացման գնա, ինչ որ մի հանգամանք առաջացել է, ինչ որ մի խոչնդոտ առաջացել է և ասես վերջ, թատրոնները փակեցինք պրծանք, ոչ. պատմության մեջ մենք տեսել ենք համաճարակներ, եղել են և անցել։ Մենք պետք է լավատես լինենք, մտածենք, որ սա էլ կանցնի, և չի կարելի, որ փակենք, անհույս սպասենք»- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։

Թատրոնի ստեղծագործական խումբը, տեխնիկական և վարչական մասը սպասարկող կազմերը միասին 120 աշխատակից են, բայց թատրոն են գալիս ընդամենը  10-15-ը: Հանգիստ չի կարող մնալ նաև թատրոնի արհեստանոցը. այստեղ են ստեղծվում ներկայացումների դեկորները:

Այս դեկորներն ու զգեստները մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրվան նվիրված շոու ներկայացման համար էին պատրաստվել, որոնք այդպես էլ բեմ դուրս չեկան։ Այս ընթացքում հետաձգվել կամ չեղարկվել են թատրոնի բոլոր ծրագրերն ու հյուրախաղերը։

«Սեպտեմբերին թատրոնի 115-րդ թատերաշրջանի բացումն էր լինելու, և մենք պատրաստվում էինք դրա հետ  մեկտեղ բեմադրել «Սեր և խարդավանք»-ը: Հրավիրված ռեժիսոորը Վահե Շահվերդյանն էր, այ էդ ներկայացումը դադարեցված է, որովհետև բավականին մասսայական ներկայացում էր. մոտ 40 դերասան էր զբաղված լինելու»- ընդհատված ծրագրերի մասին խոսեց թատրոնի տնօրենը։

Չկայացավ նաև թատրոնի ամենավարկանիշային ու ամենաշատ հանդիսատես ունեցած ներկայացման՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորված տարբերակի  պրեմիերան: Ֆիլմը նախատեսված էր ցուցադրել ապրիլին։

Թատրոնի ստեղծագործական խումբը նորից բեմում խաղալու սպասումով նոր ներկայացումների փորձերին զուգահեռ սկսելու է մանկական նախագիծ։ Էկրանավորելու են թատրոնի խաղացանկի ու հայկական սիրված հեքիաթները, որոնք կցուցադրվեն օնլայն տարբերակով:

Աճեմյանցիներն ամեն օր սպասում են լավ լուրի. գուցե սահմանափակումների մեղմացում տեղի ունենա մշակութային ոլորտի համար, որ գոնե աշնանը կարողանան բեմ բարձրանալ։ Իսկ գյումրեցի հանդիսատեսը աբոնեմենտային տոմսերը չի վերադարձրել. նոր թատերաշրջանի բացմանն է սպասում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

18:13 20.08.2025

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

17:38 20.08.2025

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:32 20.08.2025

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ջավա կղզում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուրվակարտա քաղաքից (Կենտրոնական Ջավա) 25 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 215 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP